Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը
ПравоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ այս որոշման առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ:
«Դիրքորոշման հետ կապված հոկտեմբերի 17-ին հայտարարությամբ եմ հանդես գալու: Նախնական կարծիքս սա է` անձը պատանդի կարգավիճակով գտնվում է կալանքի տակ»,- ասաց Բաղդասարյանը:
Դատարանը նաև մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:
Մանվել Գրիգորյանը կալանավորված է հունիսի 19-ից: Նրանմեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանցհետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանցհետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելուհամար: