Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ․ Մանֆրեդ Վեբեր
МирԳերմանիայի պահպանողական քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, ով, ինչպես սպասվում է, հաջորդ տարի փոխարինելու է Եվրոպական հանձնաժողովի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, ասել է, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ՝ գրում է mk-turkey.ru-ն։
Վեբերը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունները կավարտի, եթե նա ընտրվի Հանձնաժողովի նախագահ։
«Եթե հանձնաժողովը ղեկավարեմ ես, պետք է ասեմ, որ Թուրքիան չի անդամակցի Եվրամիությանը»,- ասել է Վեբերը: