Գիտնականները ստեղծել են նյութ, որը օդից ինքնուրույն վերականգնվում է
МирՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները սինթեզել են նյութ, որն ինքնուրույն վերականգնվում է ի հաշիվ օդում ածխաթթու գազի: Կատարված աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է Advanced Materials ամսագրում:
Ներկայում գոյություն ունի սինթետիկ տեսքով նյութ, որը կարող է քիմիական ռեակցիաների մեջ մտնել՝ նման այն պրոցեսներին, որ տեղի է ունենում բույսերի ֆոտոսինթեզի ժամանակ:
Օրինակ՝ ստացված նյութը օգտագործում է ածխաթթու գազը ամրացնելու և վերականգնելու համար: Այժմ գիտնականների խումբը կենտրոնացել է նյութի քիմիական հատկությունները բարելավելու վրա, որպեսզի հետագայում հնարավոր լինի նրանից պատրաստել շինարարական նյութեր և խառնուրդներ: Նյութի կոմերցիոն կիրառումը նախատեսված է մոտ ժամանակներս: