Իսպանայի ընտրանու միակ անհաջող արդյունքը՝ վերջին 15 տարում
ՍպորտՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում A խմբում ընգրկված Իսպանիայի հավաքականը տնային խաղում 2:3 հաշվով պարտվել է Անգլիայի ընտրանուց:
Իսպանացիները վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ են պարտվել տնային պաշտոնական խաղում: Բացի այդ, ընդհատվեց իսպանացիների՝ առանց պարտության 38-խաղյա շաքը (34 հաղթանակ, 4 ոչ-ոքի):
Վերջին անգամ Իսպանիայի ընտրանին 2003թ.-ին տնային խաղում պարտվել է Հունաստանից: