Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն խաղացող ԱՄՆ-ն հրաժարվում է Չինաստանին վերադարձնել խոցված օդապարիկի բեկորները Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ռոբերտսոնի հոդվածը Մահացել է Չեխոսլովակիայի երկարամյա վարչապետ Շտրոուգալը Երկրաշարժից հետո Սիրիան Իսրայելից օգնություն չի խնդրել․ ԶԼՄ Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը Հալեպում շենքի փլատակների տակ երեխա է ծնվել (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ 

«Ջուրը» շատ էր...

Վերլուծական
Իրավապահ մարմինները, Սաշիկ Սարգսյանի «50» տոկոսի, Լևոն Սարգսյանի դստեր ու որդու քրեական գործերի քննությունը մի կողմ թողած, զբաղված են Քոչարյանի ընտանիքի անդամների՝ ավագ որդու՝ Սեդրակի, և դստեր՝ Գայանեի «գործերով»՝ «Կոնգրես» հյուրանոցի և «փողերի լվացման» հանգամանքներով և նախկին պաշտոնյաների հետ կապված այլ քրեական գործերով, որոնց ծայրը այդպես էլ չի երևում: Դա էլ քիչ էր՝ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ աղմկահարույց ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությունները էմոցիոնալ էին և հիմնված չէին փաստերի վրա:
 
Իրականում նման ևս մեկ դեպք կարելի է վերհիշել, նույն կերպ ժամանակին հայտարարվել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ հայտնաբերված զենքերը կապ ունեն Մարտի 1-ի հետ, այնուհետև ստիպված եղան հայտարարել, որ փոքր ինչ շտապել են, և ընդամենը վարկած էին առաջ քաշում: Գուցե սա էլ վերագրենք ուժայինների դյուրագրգիռությանն ու էմոցիոնալ պոռթկումներին, սակայն մնացած գործերում առկա հարցերը ամբողջությամբ տրամաբանական դաշտում են:
 
Օրինակ՝ ի՞նչ ընթացք ստացավ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի մեկ միլիարդի ոդիսականը: Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ այդ գումարը վերադարձվել է, մասնավարոպես, Սերժի Վաչոյի զարմիկը՝ ռուսահայ գործարարը, ներկայացել է իրավապահ մարմիններին ու ասել, որ այդ գումարն իրենն է՝ ի պահ էր տվել: Այս տեղեկության հերքումը, մեղմ ասած, վստահություն չներշնչեց, ինքը՝ Վաչագան Ղազարյանն էլ այս պահին ազատության մեջ է՝ չնայած պետությունից թալանված միլիարդավոր դոլարների:
 
Բացի այդ, իր պաշտոնավարման սկզբում ԱԱԾ պետը հայտարարել էր, թե Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել: Այդ անունների հրապարակումը, իհարկե, ինֆորմացիոն ռումբ կդառնար, սակայն անհայտ պատճառներով ցանկը չհրապարակվեց:
 
Գրեթե բոլոր աղմկահարույց ձերբակալություններից հետո գլխավոր գործող անձինք գրավի դիմաց բաց են թողնվել, վերջին ամենաթարմ դեպքն էլ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահի ազատ արձակումն էր՝ 5 միլիոն դրամ գրավի դիմաց:  Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել: «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանն ազատ է արձակվել 50 միլիոն գրավի դիմաց։ Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել:  Էլ չենք խոսում այն մասին, որ Սաշիկ Սարգսյանի շուրջ տարիներ շարունակ պտտվող տեղեկությունները պարզվեցին ընդամենը ժողովրդական ֆոլկլորի ժանրից էին, իսկ նրա մյուս որդին՝ Նարեկը, մինչ այս պահը գտնվում է հետախուզման մեջ և նրան գտնելը, կարծես,  ուժայինների ուժերից վեր է: Ստացվում է իրավապահ համակարգը այս ընթացքում զբաղված է եղել մուկ և կատու խաղալով, իսկ արդյունքում որքան էլ փնտրում ենք, չենք հաջողացնում գտնել գեթ մեկ կոռուպցիոների, նախկին պաշտոնյայի, ով այս պահին կրում է իր արժանի պատիժը:
 
Գուցե այս ամենը հենց համապատասխան մարմինների էմոցիոնալության արդյունքն էր, երբ քրեական գործերում մեկը մյուսի հետևից բացահայտվում էր ջուրը, դեռ լավ է իրավապահները ստիպված չեն եղել վերոնշյալ անձանցից ներողություն հայցել՝ բարոյական վնասի համար...
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն խաղացողԱՄՆ-ն հրաժարվում է Չինաստանին վերադարձնել խոցված օդապարիկի բեկորներըԿադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասինԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ռոբերտսոնի հոդվածը Մահացել է Չեխոսլովակիայի երկարամյա վարչապետ Շտրոուգալը Երկրաշարժից հետո Սիրիան Իսրայելից օգնություն չի խնդրել․ ԶԼՄՎահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը Հալեպում շենքի փլատակների տակ երեխա է ծնվել (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-իԵրկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ Երեւանի «Արարատի» նորեկը Ոստիկաններն ու փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում հանրապետության ճանապարհներին Ռուս փրկարարներով առաջին ինքնաթիռը թռել է ԹուրքիաՖինլանդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ ԶԼՄԲաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-իՍաակաշվիլին վրացական դատարանի որոշումն անվանել է «մահապատիժ»Արարատի մարզում բախվել են Mercedes-ը և Honda-ն, տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում ենԹուրքիայում մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարվածԲաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետՉինուհին ոստիկանություն է կանչել՝ հայտնելով, որ զուգընկերն «առանց պատճառի» լքել է իրենԴարպասապահ Սևակ Ասլանյանը վերադարձել է «Ալաշկերտ» Երկրաշարժի պատճառով դադարեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթատարի շահագործումըԳարիկ Սարգսյանի՝ «սառույցին» գրված խոստումներն ու կնքված ուշագրավ պայմանագրերըՀՀ ԱԳ նախարարն ու Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՎարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին Թուրքիան մերժել է Իլոն Մասկի առաջարկը․ BloombergԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 15 մարդ է տեղափոխվել Արցախից Հայաստան, 18-ը՝ Հայաստանից Արցախ Մոսկվայում տղամարդը փորձել է դամբարանից գողանալ Լենինի մարմինըԱրարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին Թուրքիան երկրաշարժից հետո օգնություն է խնդրել ՆԱՏՕ-իցԻնչ ունեցվածք են հայտարարագրել ԱԳՆ նախարարն ու փոխնախարարներըԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ News.amԷմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Դատաստանի օրվա ժամացույցն ավելի քան երբևէ մոտ է համաշխարհային աղետինԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել էՉինացին իր դեմքի մեջ խրված երկու ատամ է հայտնաբերելՔԿՀ ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. Արտյուշ Գրիգորյան Երկրաշարժից հետո Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստում հրդեհ է բռնկվելԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՔիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում կայացած միջոցառմանը ելույթ ունենալու համար․ Page SixԻնչ գործունեությամբ է աչքի ընկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա ՓոլադյանըԱրագ շահույթի մոլուցքով արված շինարարությունը կարող է մեզ մոտ էլ մարդկային ողբերգության պատճառ լինել․ Ավետիք Չալաբյան «Խորին ցավակցություններս եմ հայտնում կործանարար երկրաշարժից տուժածների ընտանիքներին ու հարազատներին»․ Ձախ ՀարութՆորվեգիան միլիարդավոր դոլարների օգնություն կհատկացնի ՈւկրաինայինԻշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի զոհերի կապակցությամբ
Ամենադիտված