Պարոն Արսեն Թորոսյան, դու այլ անելիք չունե՞ս
BlogosphereԱրա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Պարոն Արսեն Թորոսյան, Դուք Առողջապահության նախարար եք մի երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է, իսկ KT-ն 65-95 հազար դրամ։ Քո ապրած երկրում մարդը մահանում է ոչ թե ծխելու հետևանքով, այլ, հիվանդանոց գնալու հնարավորությունից զրկված լինելու պատճառով։
Քո ղեկավարած համակարգում բուժքույրը ստանում ա 75000 դրամ աշխատավարձ, շուտով ջեռուցման սեզոնն ա, էդ փողը հազիվ հերիքի օրը մի ցամաք հաց ու ջեռուցման ծախսերը հոգալուն։ Բժիշկը ստանումա 150 000 դրամ, այսինքն, էլի կիսասովածա։
Դու այլ անելիք չունե՞ս, ընկել ես ծխողների հետևից։
Կյանքի որակը լավացրու։
Կյանքի որակը հակադարձ համեմատական է ծխողների քանակին»։