Անհավանական պատմություն, հրաշալի մարդիկ. Դմիտրի Դիբրովի կինը՝ Հայաստանի մասին (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուս հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ Պոլինա Դիբրովան, Հայաստանում իր անցկացրած օրերից վառ տպավորություններ է ստացել։ Նա ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Անհավանական պատմություն: Հրաշալի մարդիկ:
Մենք այցելեցինք Հայաստանի մի քանի կարևոր վայր: Իհարկե, այցելեցինք Գառնի, Գեղարդ»։