ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Ո՞րն է լինելու ԱԺ չորրորդ ուժը. ՀՅԴ, «Սասնա Ծռե՞ր», թե՞ «Ալյանս»

Վերլուծական

Այս օրերին տեղի է ունենում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը, որով խորհրդարանում ներկայիս 3-ի փոխարեն առնվազն 4 ուժ պետք է լինի: Ներկայում ընթացող քաղաքական գործընթացների տրամաբանությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ նորընտիր խորհրդարանում մենք կունենանք Երևանի ավագանու ընտրությունների մանրապատկերը: ԱԺ-ում միանշանակ ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը կստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, երկրորդ տեղը կզբաղեցնի ԲՀԿ-ն, երրորդը՝ «Լույս» դաշինքը: Այս պարագայում գլխավոր ինտրիգն է, թե որ քաղաքական ուժը ի վերջո կզբաղեցնի նոր օրենսգրքով սահմանված՝ չորրորդ տեղը: Փորձենք վերլուծել տեսականորեն այս տեղը զբաղեցնելու հնարավորություն ունեցող երեք ուժերի՝ ՀՅԴ-ի, «Սասնա Ծռեր»-ի և «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության շանսերը և նաև այն, թե այս ուժերից որ մեկի հայտնվելն է ԱԺ-ում ավելի ձեռնտու հենց Նիկոլ Փաշինյանին:

Ապագա խորհրդարանում հայտնվելու քաղաքական հայտ ներկայացրած «Սասնա Ծռեր»-ի հետ Փաշինյանի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ, միևնույն ժամանակ, «Ծռերին» խորհրդարանից դուրս թողնելը լուրջ ռիսկ է Փաշինյանի համար՝ այն պարզ պատճառով, որ վերջիններս չեն հայտարարել զինված պայքարի էջը փակելու մտադրության մասին: Այս պարագայում, Փաշինյանին ձեռնտու է Ծռերին խորհրդարան բերելով՝ լեգիտիմացնել՝ նվազագույնի հասցնելով հնարավոր անցանկալի սցենարները: Մյուս կողմից՝ Փաշինյանը պետք է հաշվի առնի, թե ինչպիսին կլինի արտաքին քաղաքական կենտրոնների արձագանքը և ինչպիսի գին նա կվճարի «Ծռերի» աջակցության դիմաց, եթե ի վերջո նրանք հայտնվեն երկրի խորհրդարանում: Հիշենք՝ ԱՄՆ՝ արդեն հեռացող դեսպանի վերջերս արված հայտարարությունը, առ այն, որ ԱՄՆ-ն չի աջակցում այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռեր»-ն են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից:
 
Չորրորդ ուժի դերում ՀՅԴ հայտնվելն ավելի իրատեսական է թվում, չնայած այս քաղաքական ուժի համար դեռևս առկա է ռիսկը, որ վերջին շրջանում կուսակցության ղեկավարության «հակահեղափոխական» քայլերի հետևանքով, ՀՅԴ մի ստվար ընտրազանգված կարող է անցնել նույն «Սասնա Ծռեր»-ի կողմը: Մամուլում առկա որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ն մտադիր է ժողով հրավիրել ու փոխել Հրանտ Մարգարյանին: ՀՅԴ-ն կրկի՞ն «սփյուռքյան» կուսակցություն կդառնա: Այս սցենարի իրական լինելու հնարավորության օգտին է խոսում այն, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հանդիպել է ՀՅԴ տեղի ղեկավարության հետ: Նման ռեստարտը մի կողմից թույլ կտա ՀՅԴ-ին դառնալ չորրորդ տեղի գլխավոր հավակնորդ, մյուս կողմից՝ հասկանալի է, որ այդ քաղաքական ռեբրենդինգի գործընթացը բավական երկար ժամանակ է պահանջելու:
 
Ինչ վերաբերում է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը, ապա այս քաղաքական ուժի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ կուսակցությունը միանշանակ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդեն իսկ կարելի է փաստել, որ «Ալյանս»-ը քաղաքական դաշտում ակտիավացել է: Վերջերս անցկացված կուսակցության ներկայացուցչական համագումարը և Ուրիխանյանի պարբերական հանդիպումները հանրության լայն շերտերի ներկայացուցիչների հետ, նրա հաճախակի դարձած շփումները Փաշինյանի հետ՝ ասվածի վառ վկայությունն են: Հանդիսանալով բավական երիտասարդ քաղաքական ուժ՝ «Ալյանս»-ը կարող է նոր շունչ հաղորդել քաղաքական ստագնացիայի (լճացում) մեջ հայտնված Ազգային Ժողովին: Այս տեսանկյունից՝ Ուրիխանյանի կուսակցության համար խորհրդարանում հայտնվելու ռեալ շանս է ուրվագծվում:
 
Վերջին հաշվով, հստակ է, որ ԱԺ արտահերթ ընտրություններում ՔՊ-ից զատ՝ մյուս ուժերի խնդիրը լինելու է միմյանց հաղթելը, որովհետև գլխավոր հաղթողի հավակնորդը պարզ է և միարժեք: Այնպես որ, նրանց պայքարը լինելու է իրար, ոչ թե Փաշինյանի դեմ: Ֆորմալ առումով, այս դեպքում պայքարը կլինի ընդդիմություն-ընդդիմություն ֆորմատով, որովհետև իշխանությունն այս դեպքում դրանից և մրցակցությունից դուրս է, ընդ որում՝ այսպես ասած, առանց իշխանական դիրքը չարաշահելու:
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ամենադիտված