00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարկանիշի հակառակ կողմը. ո՞ր սցենարից է փորձում խուսափել ՓաշինյանըԲասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը Հայաստանը կհանձնի 5 շրջան, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները. Իգոր ԿորոտչենկոԵվ նորից Սիլվա Համբարձումյանը. ինչու են 6-րդ վարչության աշխատակիցները մտել Aysor.amԿարեն Գրիգորյանի հաջող ելույթը՝ Սերբիայի ակումբային առաջնությունում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խնդիրների մասին (տեսանյութ) HSBC բանկից փորձել են 1 մլն եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում Փաշինյանը համոզված է, որ Սաշիկ Սարգսյանը մեծ գումարներ կվերադարձնի պետբյուջե Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա. Փաշինյան«Հայր մեր»-ն աղավաղելով ու՞մ է ծաղրում. իրե՞ն, թե՞ վարորդներին

Վարորդները կստանան 9 բալ. շատ խախտումների դեպքում կզրկվեն վարելու իրավունքից

 Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային միավորների համակարգը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվում է 9 միավոր:

Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:

Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու դեպքում գործող 100,000 դրամ տուգանքը կնվազեցվի և կսահմանվի 25,000 դրամ, սակայն վարորդը կկորցնի 4 միավոր: Երկուսից ավել անգամ ոչ սթափ վարելու պարագայում վարորդը կկորցնի իրեն տրված 9 միավորն ամբողջությամբ և որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:

Եթե վարորդի 1 լիտր արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը գերազանցի 1 գրամը կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ գերազանցի 0.5 միլիգրամը, վարորդը կզրկվի մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով: Եթե վարորդը թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարի, ապա կզրկվի վարորդական իրավունքից 2 տարի ժամկետով: Եթե վարորդները խուսափեն ոչ սթափ վիճակի զննության պահանջից, ապա վարորդական իրավունքից կզրկվեն 2 տարի ժամկետով:

Օրենսգրքում կավելանա նաև նոր սանկցիա՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում հատուկ իրավունքից զրկում:

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը կարող է նշանակվել 1 ամսից մինչև 6 ամիս ժամկետով։ Կասեցում չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:

Հատուկ իրավունքից զրկումը անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից կամ որսորդության իրավունքից ժամանակավոր զրկելն է: Այն կարող է նշանակվել 1 ամսից մինչև 3 տարի ժամկետով և չի կարող նշանակվել այն անձի նկատմամբ, ով տրանսպորտային միջոցից օգտվում է հաշմանդամության վիճակից ելնելով, բացառությամբ ոչ սթափ վիճակում կատարված վարչական իրավախախտման:

Կարմիր լույսի պահանջին չենթարկվելու կամ ՃՈ տեսուչի «կանգնել» հրահանգը չկատարելու դեպքում վարորդը 20,000 դրամ տուգանքի փոխարեն կտուգանվի 25,000 դրամի չափով և կկորցնի 2 միավոր, ավտոմեքենայի արագությունը 11-ից 30-ով գերազանցելու դեպքում վարորդը կզրկվի 2 միավորից, արագությունը 31-ից 50-ով գերազանցելու դեպքում՝ 3 միավոր, 51-ից 80-ով գերազանցելու դեպքում՝ 4 միավոր, 81 և ավելի արագությամբ ընթանալու դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքի վկայականից:

Տրանսպորտային միջոցի վրա առանց թույլտվության կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշանային սարքավորում տեղադրելու դեպքում վարորդը գործող 100,000 դրամ տուգանքի փոխարեն 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Պետհամարանիշերի 1 կամ ավելի նիշերը փակելու դեպքում վարորդը կտուգանվի 20,000 դրամի չափով և կզրկվի 1 միավորից: Առանց պետհամարանիշի, փոխարինված կամ կեղծ համարանիշով մեքենա վարելու դեպքում վարորդը 1 տարի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից: Իսկ եթե վարորդն իր մեքենայի պետհամարանիշը տրամադրի այլ վարորդի, ապա կտուգանվի գործող 100,000 դրամի փոխարեն 20,000 դրամով ու կկորցնի 3 միավոր:

Խաչմերուկի կանոնները խախտելու դեպքում կկորցնի 2 միավոր, հետիոտնային անցման կանոնը խախտելու դեպքում՝ 1 միավոր, վազանցի կանոնները խախտելու դեպքում՝ 1 միավոր, երթևեկությունը սկսելու, մանևր կատարելու կամ հետընթացի վարման կանոնները խախտելու դեպքում՝ 2 միավոր, տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկության գոտում հանդիպակաց վարելու դեպքում՝ 2 միավոր, հոծ գիծը տրորելով շրջադարձ կամ հետադարձ կատարելու դեպքում՝ 2 միավոր, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու դեպքում՝ 2 միավոր, մեքենան հետիոտնային անցման վրա կայանելու դեպքում՝ 1 միավոր, մեքենան ՃՈ տեսուչի պահանջով չկանգնեցնելու դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսից 1 տարի ժամկետով:

դիտվել է 6349 անգամ
Լրահոս
20 Նոյ
Դատախազությունը քրգործեր է հարուցել Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում և քաղաքի թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքերով Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել էՎարկանիշի հակառակ կողմը. ո՞ր սցենարից է փորձում խուսափել ՓաշինյանըՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա Դոնալդ և Մելանյա Թրամփները պատրաստվում են Ծննդյան տոներին (տեսանյութ, լուսանկարներ) Բասկետբոլի Հայաստանի առաջնությունում մեկնարկում են B դիվիզիոնի խաղերը Հայաստանը կհանձնի 5 շրջան, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները. Իգոր ԿորոտչենկոԵվ նորից Սիլվա Համբարձումյանը. ինչու են 6-րդ վարչության աշխատակիցները մտել Aysor.amԿարեն Գրիգորյանի հաջող ելույթը՝ Սերբիայի ակումբային առաջնությունում Այշվարիա Ռայը՝ բոլիվուդյան մրցանակաբաշխությանը (լուսանկարներ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացե՞լ է քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խնդիրների մասին (տեսանյութ) HSBC բանկից փորձել են 1 մլն եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում «Եթե Հայաստանի հետ համատեղ նախագիծ լինի, Վանի օդանավակայանը Թուրքիայում կարող է լինել ամենամեծը». Փայլան Փաշինյանը համոզված է, որ Սաշիկ Սարգսյանը մեծ գումարներ կվերադարձնի պետբյուջե Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա. Փաշինյան«Հայր մեր»-ն աղավաղելով ու՞մ է ծաղրում. իրե՞ն, թե՞ վարորդներինՄարդ կա՝ կառավարությունում աշխատանք ենք տվել և հենց մտել է կաբինետ՝ սկսել է ընկերների հարցերը լուծելԳառնիկ Բադալյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ոմանք կարծում էին, թե ես և Ադրբեջանի նախագահը միմյանց հետ առավոտից երեկո խոսում ենք․ Փաշինյան Եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը՝ տնտեսությունը չի զարգացնում (տեսանյութ)128 տարվա մեր յուրաքանչյուր օրվա համար կարող ենք պատասխան տալ. դաշնակցական նախկին մարզպետ NBA. օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան Արդյո՞ք համաձայն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին. Նիկոլ ՓաշինյանԱնհարմար եմ զգում, որ այս ընթացքում չեմ եղել Գյումրիում. Փաշինյանը խոսեց աղետի գոտու մասին Նիկոլ Փաշինյանն ամոթալի է համարում իր որդու զինծառայության հետ կապված կեղծ լուրերի հրապարակումը Վա՜յ, էն օրերը... «Քամի փչի» հիթի ռեփերը՝ պատգամավորի թեկնածու (լուսանկարներ, տեսանյութ)Հայաստանի հավաքականի խաղը՝ լուսանկարներով«Հմայակ Հովհաննիսյանին հանրությունը վաղուց է մերժել և նետել քաղաքական աղբանոց»Նոր ահազանգ 20-ամյա վաղեմության հանցագործության մասինԿջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին․ Նիկոլ Փաշինյան Գեղարքունիքի մարզ այցը նախընտրական քարոզարշավի մա՞ս էր. պարզաբանում է Փաշինյանը 37 հազար աշխատատեղ ստվերից դուրս է եկել․ Փաշինյանը ներկայացրեց կառավարության տնտեսական հաջողություններն և ձախողումներըՄահացել է կինոօպերատոր Արթուր Ապրեսովը Սարգիս Ադամյանը` Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)Չենք պատրաստվում լռության մատնել ՀՀ շահերին առնչվող որևէ հարց․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին«Ասուլիսից անմիջապես առաջ եմ ստացել». Նիկոլ Փաշինյանն ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով Ազգերի լիգա. օրվա խաղերըՆիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ Արարատում ВАЗ 2107-ը մխրճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կա 2 զոհ, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է «Լեգենդ» Մակունցի մասին Եթե քաղաքացուց ուզելու եք իր իրական եկամուտը ու ինքն էլ չներկայացրեց՝ ի՛նչ եք անելու, պատժելո՞ւ եքՓաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ) Մահացել է բալետի արտիստ, 23-ամյա Վահագն ՄարգարյանըԲավարված չեմ արդյունքով. ԳյուլբուդաղյանցՆիկոլը ճիշտ է, ՀԱՊԿ-ը՝ սխա՞լԿարլսեննի ու Կարուանայի հերթական ոչ-ոքինՀրաձգություն Չիկագոյի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ) ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ. Արարատ ՄիրզոյանԱստղագուշակ՝ նոյեմբերի 20-ի համար
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողները«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՈչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըՑավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»