Կրասնոդարի երկրամասում կործանվել է L-39 ռազմական ինքնաթիռը
RussiaԿրասնոդարի երկրամասում պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է L-39 ռազմական ինքնաթիռը: Այս մասին գրում է Ria Novosti-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
Ինքնաթիռը ընկել է ջրի մեջ։ Օդաչուների որոնողական աշխատանքները փրկարարները դեռ չեն ավարտել:
Ինքնաթիռը թռիչքն առանց մարտական սպառազինության է իրականացրել: Նախնական տեղեկատվության համաձայն կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է։
ՌԻԱ-յի աղբյուրի համաձայն երկու օդաչուներն էլ հասցրել են դուրս գալ։ Նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։
L-39 ինքնաթիռը արտադրվել է 1970-1999 թթ-ին՝ Չեխիայում: