ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Տրանսպորտի նախարարը չի՞ գիտակցում իր պաշտոնի լրջությունը

Հասարակություն

Երեկ 150-ից ավելի աջ ղեկով մեքենա ներկրողները բողոքի ակցիա էին իրականացնում Բագրատաշենի անցակետում, նրանք փակել էին անցակետի ճանապարհը՝ պահանջելով թույլատրել մեքենաների ներկրումը Հայաստան: Բանն այն է, որ այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովի ընդունած օրենքով ապրիլի 1-ից արգելվում էր աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Վրաստանի դեսպանի մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանն ասաց, որ այս պահին սահմանը բաց է. «Իրավիճակը հանգիստ է: Մենք օրվա ընթացքում կապ ենք պահպանում անցակետի ղեկավարության հետ՝ տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում այնտեղ: Խնդրին լուծում տալը Տրանսպորտի նախարարության իրավասության մեջ է մտնում և կարծում եմ՝ նրանք խնդրին լուծում կտան»,- ասաց Հայրապետյանը: 

Ստեղծված իրավիճակին անդրադարձել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ օրենքի դեմ պայքարել հարկավոր էր նախքան դրա ընդունումը. «Օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Սկզբում թյուրիմացություն է եղել. հոկտեմբերի 1 ամսաթիվ է գրած եղել, բայց հետո օրենքն ընդունվել է անժամկետ: Թող գնան, պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձևի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:

Այնուհետև, անդրադառնալով հարցին, թե մարդիկ բերել, փաստի առաջ են կանգնել, նախարարը ցնցող պատասխան է տվել. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»: 

Ստացվում է՝ երիտասարդ նախարարը չի՞ գիտակցում իր զբաղեցրած պաշտոնի լրջությունը և անտեսելով փակուղու առաջ կանգնած մարդու խնդիրները՝ անհեթեթություննե՞ր է «դուրս տալիս»:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրում էին նախկին կառավարությանը: Նրանք նշում էին, որ նախորդ տարի, երբ կառավարությունն աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելող օրենսդրական նախագիծը ներկայացրեց ԱԺ, որոշակի աղմուկից հետո օրենքում փոփոխություններ արվեցին: Ըստ այդմ, սահմանվեց, որ աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան արգելվում է 2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է, իսկ արդեն իսկ ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չպետք է արգելվեր երկրի ներսում: Նրանց խոսքով՝ ԱԺ-ն այս տարվա մարտի 1-ին խաբեությամբ է ընդունել օրենքը, բայց պարզվում է՝ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություն է կատարվել և նախագծից հանվել է «ժամանակավոր» բառը: 

Բողոքի ակցիա իրականացնողները դժգոհում են՝ ասելով, թե մեքենաները պատվիրել են ավելի վաղ, քան հոկտեմբերի 21-ը՝ չիմանալով ԱԺ-ում ընդունված օրենքից հանված դրույթի մասին. «Նախորդ կառավարությունն ասել է, որ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակավոր արգելք է, արգելվում է ներմուծելը: Դրանից հետո ներքին կարգով ժամանակավոր բառը հանվել է ու ոչ մեկին տեղյակ չի պահվել: Հիմա մենք փաստի առաջ ենք կանգնել, մեքենաները գնել ենք, պարզվում է՝ չենք կարող մաքսազերծել», - իրենց բողոքն էին արտահայտում ցուցարարները:

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված