ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Դ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրությունները ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ Պատել Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ) Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ) Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Էրդողանը շնորհավորել է Պուտինին 

«Բացի ինձնից էլի մարդկանց են ահաբեկել, այցելել են մարդկանց տներ և ասել՝ մեր մեջքը Նիկոլ Փաշինյանն է»․ Գևորգ Մանուկյան (տեսանյութ)

Տեսանյութեր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել էր քաղաքացի Գևորգ Մանուկյանին ասելով՝ «կգամ ոտերդ կջարդեմ, այ ոչխար»։ Պատճառը եղել է Մանուկյանի ֆեյսբուքյան մեկնաբանությունը։ Սա «Նոր Հայաստանում» նոր իրողություն է, երբ մարդուն ֆեյսբուքյան մեկնաբանության համար նման սպառնալիքներ են հնչեցնում։

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց Գևորգ Մանուկյանի հետ, որն, ի դեպ, այս պահին ապրում է Ֆրանսիայում։

Մանուկյանը նշեց, որ Դիանա Գասպարյանին նախկինում չի տեսել, չնայած՝ հնարավոր է տարիներ առաջ հանդիպած լինեն, երբ ինքը բնակվել է մորաքրոջ տանը, որի թաղամասում էլ բնակվել է նաև Դիանա Գասպարյանը։ Ներկայացնելով ողջ եղելությունը, Մանուկյանը պատմեց․

«Նախկինում ժողովրդին միանգամյա օգտագործում էին 10 000 դրամով, իսկ հիմա Դիանա Գասպարյանն այդ նույն ժողովրդին միանգամյա փորձում է օգտագործել հեղափոխությունով, բայց հեղափոխության հետ նա ընդհանրապես կապ չունի։ Ես նախքան սա լռել եմ։ Նիկոլ Փաշինյանը երեկ պետք է գնար Էջմիածին՝ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանի էջում գրել եմ՝ մի արա՛, Նիկոլ ջան, Դիանան եղել է նախկին իշխանությունների կամակատարը ու «Մարտի 1» է խեղաթյուրում, այսինքն  նոր հոդված է գցում ջեբս։ Դրանից հետո Դիանայի հայրը «մեսենջերով» զանգահարում է ինձ։ Ես ինձ համարում եմ այս պայքարի հիմնադիրներից մեկը։ Պայքարի ամեն տեսակ տեսել եմ՝ փողոցում քնել, վրանի տակ քնել, 2004-ին՝ Բաղրամյան պողոտայում ծեծվել եմ։ Այսօր հեղափոխական են իրենց վերագրում այն մարդիկ, ովքեր ժամանակին մեզ ձեռք էին առնում, ասելով, թե բան չի փոխվելու։ Ստացվում է՝ ոնց որ էշերն աշխատեն՝ ձիերն ուտեն։ Այսօր՝ անկախ իմ կամքից, հայտնվել եմ Հայաստանի սահմաններից դուրս, ինձ ասում են՝ արի հետ՝ Հայաստան։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ Հայաստանում լավա՞ է, արժե՞ գալ, թե՞՝ չէ, փաստորեն, համոզվեցի, որ ոչ մի բան էլ լավ չի, ոնց կար՝ այդպես էլ մնացել է։ Շանտաժի նման դեպքեր եղել են նախորդ իշխանության ժամանակ», - ասաց Մանուկյանը և հավելեց․ «Եթե Դիանան ունենար փաստ, որ այդտեղ նա ճիշտ է, կամ հայրը ճիշտ է, նա ներողություն չէր խնդրի, մարդիկ իրենց սխալի համար անգամ ներողություն չեն խնդրում, ճիշտ լինելուց ներողություն կխնդրե՞ն»։ 

Հարցին՝ ո՞րն է ամեն դեպքում նրա զայրույթի պատճառը՝ Մանուկյանը նկատեց, որ Դիանա Գասպարյանը նախկինում աշխատել է դատավորի գործավար, այն նույն դատարանում, որտեղ իրեն են դատել քաղաքական հայացքների համար, և տիրապետել է տեղեկությունների, որոնք կարող էին օգնել «Մարտի 1»-ի բացահայտմանը․ 

«Դիանան հայտարարում է Էջմիածինցիներին, որ այդ դատարանում միայն խանութից գողություն անողներն են դատվել։ Ես դատվել եմ էդ դատարանում։ Իմ վրա մարտի 1-ին խանութից գողության հոդված չի եղել, իմ վրա եղել է զանգվածային անկարգությունների հոդված։ «Նոր Հայաստանում» այդ հոդվածը բերում՝ գցում ջեբս, որ ի՞նչ անի։ Էդ դատարանում ինձնից բացի շատ քաղբանտարկյալներ են դատվել, այսինքն բոլորի վրա է տարածվում խանութից գողություն անողի հոդվածը»,-ասաց Մանուկյանը։

Ըստ Մանուկյանի դատարանում աշխատանքի անցնելու համար Դիանա Գասպարյանին օգնել են իր կապերը՝ նրա ազգականը՝ Ալվինա Գյուլումյանը, որը Ռոբերտ Քոչարյանի հրամանով 2003-14 թիվը աշխատել է Եվրոպական դատարանում։ Ինչպես նաև նրա անունը կապում են Հայ Ազգային Կոնգրեսի հետ․ «Հիմա մի գործոն կա խանութից գողություն անելու թեման իրեն ուղղորդում է՝ կա՛մ ՀԱԿ-ը, կա՛մ իր ծանոթ Ալվինան»։

Այս հարցը բարձրացնելով՝ ի՞նչ ակնկալիքներ ունի հարցին՝ Մանուկյանը պատասխանեց․

«Հստակ պահանջներ ունեմ․ Դիանա  Գասպարյանի հոր նման վարքագծով մարդկանց տեղը մեկուսարանն է։ Ես լսել եմ, որ բացի ինձնից էլի մարդկանց են ահաբեկել, այցելել են մարդկանց տներ և ասել՝ մեր մեջքը Նիկոլ Փաշինյանն է, փաստորեն համոզվեցինք, որ այս մարդիկ «շուն չդարձած պատերին են միզում»։ Նա դեռ ընտրված քաղաքապետի հայր չէ, դեռ պարզ էլ չէ կընտրվի, թե՝ չէ, բայց իրեն արդեն դնում ա Մանվելի տեղը։ Բայց դա նորմալ է Էջմիածնում, որովհետև ժողովուրդը դա է տեսել»։

Հետագա անելիքների, մասնավորապես, Հայաստան վերադառնալու հետ կապված Մանուկյանն ասաց․ «Հիմա ավելի քիչ ցանկություն ունեմ վերադառնալ Հայաստան, քան՝ երեկ։ Ես տեսա այն, ինչ Քոչարյանի կամ Սերժի ժամանակ է եղել, երբ մարդկանց զանգում շանտաժ էին անում։ Եթե փոփոխության մասին եք հարցնում՝ փոխվել է այնքանով, որ 5 տարի առաջ ոչ ոք ինձ չէր զանգում շանտաժ անում, հիմա՝ զանգում են»։

Ամփոփելով՝ Մանուկյանը նշեց, որ բազմիցս համացանցում ասել է և կրկնում է, որ իր քաղաքապետի թեկնածուն Առաքել Մովսիսյանն է, որը հանրությանը առավել հայտնի է «Շմայս» մականվամբ։

«Իմ քաղաքապետի թեկնածուն Շմայսն է։ Նա անառակ որդու վերադարձի նման դարձի է եկել։ Իսկ իրենք հիմա էլ, անգամ, «պրիզնատ» չեն գալիս, որ նախկին իշխանությունների կամակատար են եղել»,- կես կատակ, կես լուրջ ասաց Մանուկյանը։

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը Հոգեբանները պարզել են, թե ինչն է մարդկանց ստիպում բամբասելԴ’Արտանյանի ազգականը գնահատել է ՌԴ նախագահական ընտրություններըՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ ԱՄՆ-ն չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին․ ՊատելՈսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ ՓաշինյանՓաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման նախաձեռնությամբ Երևանում տոնել են Վլադիմիր Պուտինի հաղթանակը (տեսանյութ)Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)Բայրամովը և Բոնոն քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ռուսաստանում հանք է փլուզվել 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավորԷրդողանը շնորհավորել է ՊուտինինԱմեն տարի մեզ ինչ-որ բան պակասում է․ Վարազդատ ՀարոյանՆԱՏՕ-ի ղեկավարը Վրաստանին կոչ է արել «ավելին անել» Ռուսաստանին կանգնեցնելու համարԵվգենի Պետրոսյանը կատակել է հայերի մոտ ուժեղ էրեկցիայի մասին Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկՆոր՝ «երրորդ ուժի» սպասումովՄեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկ․ News.amԿենտրոնի թաղապետի ենթակաների կաշառքի գործով վկային դատարան են բերել պատգարակով․ ArmLur.amԻնչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)ԽԾԲ-ին յուղոտ պաշտոնների տեղավորած ՔՊ-ականները. Էմմա Պալյան«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»Շուտով գնացքները կգնան ուղիղ դեպի Սևաստոպոլ․ ՊուտինՆԱՏՕ-ն և Ադրբեջանը համագործակցության մասին նոր փաստաթուղթ են պատրաստում․ ՍտոլտենբերգՍփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ, նաև` փրկարարական ջոկատում (տեսանյութ) Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներինԱմերիկուհին քնում է վանդակում և իրեն ներկայացնում որպես շունՇրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Պուտինը հանդիպել է նախագահական ընտրություններում իր մրցակիցների հետՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն էՀայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ Տղամարդը բաժանվել է կնոջից՝ պարզելով, որ իրենց երեք դուստրերն իրենից չենԽնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. Վարդան Ոսկանյան Միջազգային կառուցները տեսնում են, որ մենք աճում ենք հրաձգային սպորտի մեջ․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Շնորհավորում եմ և՛ Վլադիմիր Պուտինին, և՛ ռուս ժողովրդին․ Մհեր ԱվետիսյանԱլիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակըԱԺ-ում տեղի է ունեցել ՔՊ խմբակցության նիստ«КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Բուքինգհեմյան պալատում մեկնաբանել են Չարլզ III-ի մահվան լուրըԹուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ ՆԱՏՕ-ն «պատմական» է անվանել գլխավոր քարտուղարի այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան Ռուսաստանը Գերմանիայից պահանջել է Լենինգրադի շրջափակումը ճանաչել որպես ցեղասպանության ակտ«Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ ԱլիևԳորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Ամենադիտված