Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել
ԻրավունքArmtimes.com-ը գրում է.
«Երգիչ Սեբու Սիմոնյանի հոր ավտոմեքենան 2017 թվականի դեկտեմբերին կանգնեցրած եւ կաշառք պահանջելու մեջ մեղադրվող ՃՈ երկու տեսուչներ Տիգրան Խաչատրյանը եւ Հայկազ Գրիգորյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրանց պաշտպան Ռաֆայել Ամիրխանյանը՝ նշելով, որ իր պաշտպանյալներն ազատ են արձակվել մեկ ամիս առաջ. դատարանը յուրաքանչյուրի համար գրավի չափ է սահմանել 2 միլիոն ՀՀ դրամը:
Պաշտպանն ասաց, որ սույն քրեական գործով դատաքննություն ավարտվել է եւ դատարանն արդեն մտել է դատական վիճաբանությունների փուլ: Հաջորդ նիստին մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկազ Գրիգորյանին եւ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պահանջել եւ ստացել են կաշառք»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: