Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ 

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Հեպատիտ Ց»-ով վարակված անհամատեղելի արյան փոխներարկման համար. հիվանդը մահացել է

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է  2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային, իսկ հետագայում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հիվանդի մահվան բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում  համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և  ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել  իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետեւանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

Այսպես՝ N զորամասի աշխատակից Վ.Մարգարյանը, գտնվելով արձակուրդում, 2017թ. օգոստոսի 1-ին գնացել է ծիրանի այգում բերքահավաքի, որտեղ վթարի է ենթարկվել.  անչափահասի կողմից տրակտորը սխալ վարելու հետեւանքով մնացել է տրակտորի կցորդի և ծառի մեջտեղում, սեղմվել։ Իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքներով տղամարդն անմիջապես բուժօգնության է տեղափոխվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ, որտեղ ենթարկվել է շտապ վիրահատության:

Նախնական քննության տվյալներով՝ վիրահատությունից հետո բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը   որոշել է արյան փոխներարկում կատարել Վահե Մարգարյանին՝ նկատի ունենալով, որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Բուժքույրը տուժողից վերցրել է արյան նմուշ, որը ներարկիչի մեջ փոխանցել է բժիշկ-սերոլոգին, ով ստացած արյունը պարտավոր էր հետազոտության ենթարկել ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի՝ «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով: Սակայն, ձեռք բերված ապացույցների համաձայն, մասնագիտական պարտականությունները կատարվել են ոչ պատշաճ, որի հետևանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (երկրորդ) խումբ դրական ռեզուսով, ինչի վերաբերյալ գրառում է կատարել լաբորատորիայի համապատասխան բլանկի վրա և այդ տեղեկությունը փոխանցել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին, ով Վ.Մարգարյանի մտերիմներին հայտարարել է դրական ռեզուսով երկրորդ խմբի արյան անհրաժեշտության մասին: Վերջինիս եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ  երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ, չի իրականացրել նաեւ փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։  Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված  փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով արյան հետազոտություն կատարել, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի  արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին  փոխներարկվել է «Հեպատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։ Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան հետագա Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ 

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ
Ամենադիտված