00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Արագած»-ը համառ պայքարում պարտվեց «Արցախ»-ին Բասկետբոլի առաջնության առաջատարը «Արագած»-ն է Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել Մարիա Գևորգյանը` շախմատի առաջնության առաջատարը Պետեր Չեխի լավագույն սեյվերը (տեսանյութ)Ռոզի Հանթինգթոն Ուայթլիի զբոսանքը որդու հետ (լուսանկարներ)Պետր Չեխը ավարտում է կարիերան Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքներըKPMG. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներըԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. հանձնաժողովը չի խոչընդոտելու ՀՀ կայուն զարգացման գործընթացին

Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Հոկտեմբերի 19-ին առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության հետ Վենետիկի հանձնաժողովի արդյունավետ համագործակցության համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում: Նա հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքը և օրենսգրքի առաջարկվող հիմնական փոփոխությունները։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նաև կիսվել է Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների վերաբերյալ տեղեկատվությամբ, հանձնաժողովին տեղեկացրել վարչապետի հրաժարականի մասին: Պարոն Միրզոյանը մասնավորապես ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու մայիս ամսին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական խաղաղ հեղափոխությունը, հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում հայ ժողովրդի քաղաքական կամքն ու նախընտրությունը։

Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանձնաժողովին հիշեցրել է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կայուն խորհրդարանական մեծամասնության ապահովման դրույթի կարևորությունը և շեշտել, որ այսօր այդ սկզբունքը Հայաստանում խախտված է: Այնուհետև պարոն Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը երկրում ստեղծված ոչ միայն և ոչ այնքան քաղաքական, որքան իրավական-սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է: Անդրադառնալով փոփոխված օրենսգրքով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին՝ Գագիկ Հարությունյանը նշել է, որ գործող օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումն իր մեջ առավել մեծ ռիսկ է կրում, քան առաջարկվող փոփոխություններով ընտրությունների կազմակերպումը:

Քննարկման արդյունքում Վենետիկի հանձնաժողովը, վերահաստատելով Լավագույն պրակտիկայի իր ուղեցույցում ամրագրված ընտրական օրենսգրքի կայունության և ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ անցկացնելու մասին ռեկոմենդացիաները, այդուհանդերձ արձանագրել է, որ Հայաստանում ստեղծվել է առանձնահատուկ իրավիճակ, և նման պայմաններում, եթե առկա է երկրի քաղաքական ուժերի համաձայնությունը Ընտրական օրենսգիրքը փոխելու վերաբերյալ, Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստին

Հանձնաժողովի հարգելի նախագահ,
Մեծարգո անդամներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի հրավերի համար:

Ինձ համար պատիվ է հանդես գալ իրավունքի միջոցով ժողովրդավարության ամրապնդման ոլորտում կարևորագույն կառույցներից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի առջև:

Այսօր Հանձնաժողովի հետ մեր համագործակցության տրամաբանությամբ կուզենայի Ձեզ ներկայացնել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները, անդրադառնալ օրենսդրական բարեփոխումների մեր օրակարգին, կիսվել Ձեզ հետ երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու մեր կառավարության ծրագրերով։

Ինչպես ձեզանից շատերը հավանաբար գիտեն, 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Այդ օրերին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան երկրի փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը. երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության, ներառյալ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքի ապահովման, հաշվետու և թափանցիկ հանրային կառավարում ունենալու, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմներ ապահովելու և ազատ ու իրապես մրցակցային տնտեսություն ունենալու սկզբունքները:

Արդյունքում այս տարվա մայիսին երկրի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությունը, և ձևավորվեց համաձայնության կառավարություն՝ փոփոխված ընտրական օրենսդրությամբ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու առաջնային օրակարգով։

Անհրաժեշտ է ընդգծել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու խաղաղ հեղափոխությունը և հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքն ու ընտրությունը։ Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին:

Հարգելի հանձնաժողովականներ,

Մեր Սահմանադրության համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Այժմ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում մենք արտահերթ ընտրություններ կանցկացնենք դեկտեմբերի սկզբին:

Սակայն թույլ տվեք համառոտ ներկայացնել Ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ մեր երկում վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները և առաջ շարժվելու կառավարության տեսալականը։

Այսպես, մայիսին համաձայնության կառավարության ձևավորումից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը բաղկացած էր քաղաքացիական հասարակության, դիտորդական կազմակերպությունների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներից, իրավաբաններից, անկախ փորձագետներից և որը գլխավորելու պատիվն ունեցել եմ ես։

Մեր հանձնաժողովը բազմաթիվ արդյունավետ քննարկումներ է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերների, ակադեմիական և մասնագիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդարանական խմբակցությունները ևս աշխատել են զուգահեռաբար և կառավարության հանձնաժողովին ներկայացրել իրենց առաջարկությունները: Կարևոր եմ համարում շեշտել, որ օրենսգրքի նախագծում հասցեագրվել են խորհրդարանական մեր գործընկերների ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը։ Երեք օր առաջ կառավարությունը փոփոխությունների նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։

Հարկ է նշել, որ կառավարությունը հաստատել է բարեփոխումների հայեցակարգը՝ առանձնացնելով խնդիրները լուծումների երկարաժամկետ և կարճաժամկետ տեսանկյունից: Նախագծի փոփոխությունները հասցեագրում են միայն կարճ ժամկետում հնարավոր լուծումները՝ նկատի ունենալով, որ երկարաժամկետ բազմաթիվ լուծումները կարող են իրականացվել միայն համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո:

Ամփոփ փորձեմ ներկայացնել, թե ինչ հիմնական հարցեր է լուծում Ընտրական օրենսգրքի մեր նախագիծը․

- Թերևս ամենահիմնական փոփոխությունն անցումն է դասական կամ պարզ համամասնական ընտրակարգի, նկատի ունենալով, որ գործող ընտրական օրենսգրքի «քվազի-համամասնական» կամ այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներն ընտրությունների արդյունքում ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը;

- Հաջորդը, կուսակցական բազմակարծության ապահովմանը և կուսակցությունների զարգացմանը միտված փոփոխությունների խումբն է․ այսպես, նախատեսվել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմի իջեցում, ընտրագրավի նվազեցում, նախընտրական ցուցակի ոչ կուսակցական հատվածի համար սահմանված շեմի բարձրացում, կոալիցիաների մասնակիցների թվի և ձևավորման ժամկետների ընդլայնում; ինչպես նաև ընտրությունների արդյունքում նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում; կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում;

- Նախագծով բարելավվում է բողոքարկման համակարգը՝ իրավունք տալով կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան, ինչը մինչ այդ արվում էր միայն ԿԸՀ միջոցով;

- Համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը, բացի այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար Էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և այլն:

Հարգելի գործընկերներ,

Րոպեներ առաջ ավարտվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը և քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե Խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով:

Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման և երկրի կայուն զարգացման հետ։ Մենք որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը:

Հարգելի հանձնաժողովականներ,

Մեր կառավարության հիմնական առաքելությունը ժողովրդին իշխանությունը վերադարձնելու և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է երկրում, և այս ճանապարհին մեր ժողովուրդն ու կառավությունն ակնկալում է միջազգային մեր գործընկերների, Եվրոպայի խորհրդի և հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցություն և սերտ աշխատանք:

Հավատացած եմ, որ այս հանձնաժողովում տարիներ ի վեր կուտակված իմաստնությունն ու փորձը կարող են էականորեն նպաստել իմ հայրենիքում իրավունքի զարգացման և ժողովրդավարության կառուցման գործին:

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Լրահոս
16 Հուն
«Արագած»-ը համառ պայքարում պարտվեց «Արցախ»-ին Բասկետբոլի առաջնության առաջատարը «Արագած»-ն է Ադրբեջանական ընդդիմությունը պատրաստվում է մեծ հանրահավաք անցկացնել Մարիա Գևորգյանը` շախմատի առաջնության առաջատարը Պետեր Չեխի լավագույն սեյվերը (տեսանյութ)Ռոզի Հանթինգթոն Ուայթլիի զբոսանքը որդու հետ (լուսանկարներ)Պետր Չեխը ավարտում է կարիերան Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության օրվա արդյունքներըKPMG. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներըԽոշոր ավտովթար Կոտայքի մարզում. վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակումՈրոշեցինք հայ-վրացական գործարար ֆորում անցկացնել Դիլիջանում. Նիկոլ Փաշինյանը վրաց գործընկերոջ հետ հանդիպման մասինՈ՞ր ծառայությունների համար պետական տուրք չի գանձվումԲանտի աշխատակցից՝ մերկապարուհի (լուսանկարներ)Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Մոմերի լույսի ներքո բուրգերներ․ Թրամփին ծաղրում են Սպիտակ տանը արագ սնունդով ընդունելության համար (լուսանկարներ)Շատ բան էինք տեսել, բայց․․․Հայտնի է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության օրը ՌԴ ԱԳՆ-ն երկտող է ուղարկել Ադրբեջանի դեսպանություն ՌԴ քաղաքացիների հանդեպ դրսևորվող խտրականության մասինԴանակահարություն, կրակոցներ Կարբի համայնքում. մեղադրանք է առաջադրվել 6 անձի «Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ մանդատից հրաժարված պատգամավոր Վահագն Գրիգորյանին կփոխարինի Վարդան ԱթաբեկյանըԳորիս-Սիսիան ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է Լոռու մարզում տղամարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 22-ամյա երիտասարդին ու կտրել նրա մատը Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է. նա հանդիպել է վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ (լուսանկարներ) Նախագահը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Ջերմուկում բնապահպանների եւ Ամուլսարի հանքավայրի աշխատակիցների միջեւ ծեծկռտուք չի եղել. ոստիկանության պարզաբանումը Օրենսդրական նախաձեռնության առաջարկ. Արփինե Հովհաննիսյան Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը Ղազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Դեսպանները պետք է հրավիրվեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քննարկումներին․ Ռուբեն Ռուբինյան Արսեն Թորոսյանը ներկայացրել է սուր շնչառական վարակների իրավիճակը այս պահին (տեսանյութ) Արտամետ համայնքի ՀՀԿ-ական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել խոշոր յուրացման և պաշտոնեական կեղծիքի համարԱզգային ժողովը հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը կշարունակի հունվարի 16-ին Վրաստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Գեղասահորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Փաշինյանի կարևոր նախազգուշացումն ու վերջնագիրըNBA. օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Արել ենք ամեն ինչ, որ Արամի 23 շենքը կանգուն մնա և մնալու է․ Հայկ Մարության Մարգարիտա Գասպարյանի հաղթական մեկնարկըԱրդարադատության նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք Ինչ կցանես, այն էլ կհնձեսՋոկովիչը դուրս եկավ հաջորդ փուլ25-ամյա ծննդկանի առեղծվածային մահը. Արմավիրի և «Աստղիկ» ԲԿ-ներից իրարամերժ պատասխաններ են տալիսԿողոպուտ Varks.am-իցՆիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևը Քաղաքացիները ԱԱԾ են հանձնել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք (լուսանկարներ) TAROM ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա Շմայսը՝ ԱՄՆ մեկնելու, նոր պատգամավորների «հարցերը լուծելու» և «օրենքի տառին համապատասխան, ավելի լավ ձևի» ապրելու մասինՕդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ
Ամենադիտված
Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Սահնակ դարձած շտապօգնության մեքենա․ հունվարին «անակնկալ» ձյուն տեղաց (տեսանյութ)Մարությանն անում է ամեն ինչ՝ սեփական հրաժարականը մոտեցնելու համար25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնումԱրարատ Միրզոյանի կինը ծաղրում է «Իմ քայլը» դաշինքից Հայկ Սարգսյանին Քնել-հելել եմ ու «Գոլդեն Փելիս»-ն իմն ա եղե՞լ. Սասուն Միքայելյանի որդին՝ հյուրանոցի հետ իր կապի մասինՆիկոլ Փաշինյանի «փրկօղակը» Հայաստանը լքելիս բռնել են 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի աշխատակցինՖրանսիացի բլոգերը «Չարժե գնալ Հայաստան» վերնագրով ուշագրավ տեսանյութ է հրապարակել Ովքեր են ամենաերիտասարդ պատգամավորները
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Դալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան «Ոտքով կհասնենք Երևան և կստիպենք ազատել մեր նախագահին»․ Ստեփանակերտում բողոքի ակցիա է«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ) Սա լուրջ, շատ լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների գրպանին և հարմարավետությանըՇոու բիզնեսից արձագանքում են ՊԵԿ-ի որոշմանը (տեսանյութ) Մարինա Խաչատրյանի սկանդալային բացահայտումը «Գարդասիլի» վերաբերյալ«Ասֆալտին փռեմ» օպերացիան` Երևանի կենտրոնում
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը