«Ռեալ»-ը կրկին պարտվեց (տեսանյութ)
VideoՄադրիդի «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում հյուրընկալեց «Լևանտե»-ին և պարտվեց 1:2 հաշվով:
Հյուրերի կազմում 6-րդ րոպեին Խոսե Մորալեսը բացեց հաշիվը, 13-րդ րոպեին Մարտի Ռոջերը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Դաշտի տերերի միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Մարսելոն:
14 միավորով մադրիդյան թիմը Իսպանիայի առաջնության 5-րդ տեղում է:
Նշենք, որ «Ռեալ»-ը 5-րդ խաղն անընդմեջ հաղթանակի չի տոնում: