00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ԱԱԾ նոր բացահայտումները Վահրամ Բաղդասարյանն ուղերձ է հղել լոռեցիներինԱրտաքին քաղաքականության մեջ կողմնորոշում ունենալը հոգեկան հիվանդություն է․ Հայկ Սուքիասյան Ինչ առաքելություն ունի Լևոն Շիրինյանի կուսակցությունը Արագաչափերի թիվը զգալի կնվազի14-ամյա աղջկան առևանգել ու նրա հետ սեռական հարաբերություն են ունեցել Մենք «դիշովի» պոպուլիզմով չենք զբաղվում․ Էդուարդ Շարմազանով Գնում ենք բոլոր ատյաններով՝ «Գազպրոմ Արմենիա»-ի բարի համբավը պահելու համար. Հրանտ ԹադևոսյանԱրայիկ Հարությունյանը՝ «ՔՊ-ի խոհանոցի» մասին Ֆելաինին փոխել է սանրվածքը (լուսանկար)

«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով

Aravot.am-ը գրում է.

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։ Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։

Մարզպետարանի պաշտոնյան, որը երեկ ողջ օրվա ընթացքում հոգեբանական աշխատանք է տարել նրա հետ, խնդրում է վերջ դնել սոցիալական ցանցերով երիտասարդ կնոջ հասցեին գրվող վիրավորանքներին, քանի որ, ըստ նրա, 18-ամյա աղջիկն ավելի շատ զոհ է, քան մեղադրյալ։ Նա ևս, ըստ Լիլիթ Գորգինյանի երեխա է, դեռ բավարար հասունություն չունի, իր խնդիրների հետ մնացել է միայնակ։ Նա դաժան կյանքի պատմություն ունի, մեծացել է թշվառ պայմաններում, այժմ էլ անօգնական է։

18-ամյա Մ․Մ-ի մայրը միայնակ է մեծացրել իր երկու զավակներին, ընդ որում եղբայրն առողջական խնդիրներ ունի։

«Մայրը նույն ճակատագիրն է ունեցել, միայնակ մայր է, դժվարություններով է մեծացրել իր երեխաներին։ Վերարտադրվող, կրկնվող իրականություն է սա, ինքն այդ օրինակն ունի ու չէր ուզում, որ իր տղաներն էլ ունենային այդ օրինակը։ Երեխաների մորը քննադատելը, մեղադրելը, կարծում եմ սխալ է, որովհետև ինքը գոնե կյանք է տվել երեխաներին, և նա դա համարում էր իր հաղթանակը, որովհետև կողքից իրեն շատ էին քարկոծել։ Հղիության ընթացքում նրան շատ են համոզել ազատվել երեխաներից, բայց նա ասում էր, ես երբեք նման քայլի չէի դիմի, ես հո մարդասպան չեմ։ Հետծննդաբերական դժվարություններ է ունել, ոչ մեկը ոչ մի հարցում չի օգնել իրեն։ Որ ասում են մերժվածը, նա էր, մերժված էր բոլորի կողմից։ Նա անգետ աղջիկ չէ,վստահ եմ, որ մի 5-10 տարի անց, հենց հասունանա, շատ է զղջալու, փոշմանելու, փորձելու է փնտրել երեխաներին։

Դպրոցն ավարտել է 12-ամյա կրթությամբ, մասնագիտություն չունի, աշխատանք չունի, սոված օրեր է անցկացնում։ Գյուղերից մեկում մոր, հիվանդ եղբոր, 80-ն անց տատիկի, քեռու հետ մի կիսավեր տան մեջ են բնակվում՝ առանց պայմանների, մի կերպ գոյատևում են հաշմանդամության թոշակներով։ Ինքն էլ իրականությունից փորձել է փախչել, փրկվել, դրա համար գյուղից գնացել է Երևան, բայց թե Երևանում ո՞նց պիտի ապրի, հեշտ չէ ապրելը։

Երբ հարցրեցի՝ բա ո՞նց ես էսպես խնամքով պահել երեխաներին, ասաց՝ իմ հացի փողը տրամադրել եմ երեխաներինս տակդիր գնելու համար, կուրծք էր տվել նրանց։ Այնպես, ինչպես պատկերացրել էր մայր լինելու գաղափարը, արել էր, նրան ոչ մեկը մի խելամիտ խորհուրդ չէր տվել։ Երկու երեխա՝ առանց հնարավորությունների, ծայրահեղ պայմաններում․․․Ինքն ավելի շատ զոհ էր, քան մեղադրյալ, պատկերացրեք հասարակության կողմից քննադատություն, ծնողի, հարազատներ կողմից ոչ մի օգնություն․․․

Երբ համոզում էինք, որ երեխաներից չհրաժարվի, ասաց՝ ես կարծում եմ ավելի բարոյական է հրաժարվելը, գոնե վստահ կլինեմ, որ երեխաները լավ կապրեն, սովամահ չեն լինի։ Փոքրամարմին, նուրբ աղջիկ էր, երբ տեսա, մտածեցի 7-8-րդ դասարան է։ Ցավ եմ ապրում, որ իրեն ոչ մի խրատող, ճանապարհ ցույց տվող չի եղել, դրական կյանքի օրինակ չուներ։ Ինձ խնդրում էր, թե մի հատ նորից տեսնեմ երեխաներիս։ Պատմեց, որ երեխաներին Գյումրի բերելուց հետո գիշերները լացել է, տառապել»,- ասաց Լիլիթ Գորգինյանը։

Արարատի մարզի այն գյուղում, որտեղ բնակվել է աղջիկը, նրան անընդհատ քարկոծել են։ Գյուղի բնակիչների քննադատությունները ստիպել են նրան տեղափոխվել Երևան բնակության։ Գյուղում չգիտեն, որ նա հղիացել է։

«Մենք նրան համոզում էինք, թե մի հրաժարվի երեխաներից, գնա, արի Գյումրի, ասեց՝ իսկ ո՞վ գիտի, որ ես երեխա ունեմ, ես չեմ կարող դա հանրայնացնել, այսինքն` իրեն կքարկոծեին իր գյուղում։ Նա մտածել է ուրիշ մարզ որ բերի երեխաներին, իրեն չեն գտնի, հասարակությունը իրեն չի խայտառակի»։

Երիտասարդ աղջիկը սիրած տղա է ունեցել, որին վստահել, հավատացել է, սակայն, սիրավեպն ամուսնությամբ չի ավարտվել։ Երբ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նրան հորդորել է գոնե երեխաների հորը տեղեկացնի, գուցե նա ցանկություն ունենա օգնելու, պահելու, աղջիկն ասել է՝ «Ոչ, նա չպիտի իմանա, որ երեխաներ ունի»։

«Երեխաներին Վահե ու Վահան անուններն է դրել, ծննդականները հանել է, առողջության սերտիֆիկատ ուներ, անգամ հայրանուն էր տվել, շատ մայրեր չարությունից դրդված, ծննդականի մեջ հայրանուն չեն նշում, ու երեխան ամբողջ կյանքը մնում է առանց հայրանունի։ Իր բոլոր գործողությունները նվիրական են, զգացվում է, որ երեխեքին սիրելով է արել։ Ուղղակի ինքը լրիվ մենակ էր իր պրոբլեմի հետ, ու այդ պրոբլեմը լուծելու ճիշտ տարբերակ համարել էր սա։ Ինքը հետաքրքրվել է հանրապետության տարբեր մանկատներով ու իմացել է, որ ամենալավ խնամքը Գյումրիում է, իր ծանոթներն են խորհուրդ տվել, բայց այդ մարդիկ չեն իմացել, որ այլևս մանկատուն չէ, այլ գիշերօթիկ հաստատություն է․ երբ մենք ասացինք, թե այդտեղ փոքրիկների խնամք չեն իրականացնում, զարմացավ,ասաց՝ ես գիտեի հենց այստեղ էլ պիտի մնային»,- պատմեց Լիլիթ Գորգինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լիլիթ Գորգինյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

դիտվել է 20559 անգամ
Լրահոս
15 Նոյ
ԱԱԾ նոր բացահայտումները Վահրամ Բաղդասարյանն ուղերձ է հղել լոռեցիներինԱրտաքին քաղաքականության մեջ կողմնորոշում ունենալը հոգեկան հիվանդություն է․ Հայկ Սուքիասյան Որ պատգամավորը վաղը չքվեարկեց՝ դաջվելու է ուսանողների հիշողության մեջ (տեսանյութ) Ինչ առաքելություն ունի Լևոն Շիրինյանի կուսակցությունը Արագաչափերի թիվը զգալի կնվազի«Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել14-ամյա աղջկան առևանգել ու նրա հետ սեռական հարաբերություն են ունեցել Մենք «դիշովի» պոպուլիզմով չենք զբաղվում․ Էդուարդ Շարմազանով Գնում ենք բոլոր ատյաններով՝ «Գազպրոմ Արմենիա»-ի բարի համբավը պահելու համար. Հրանտ ԹադևոսյանԹուրքիայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել Արայիկ Հարությունյանը՝ «ՔՊ-ի խոհանոցի» մասին Ֆելաինին փոխել է սանրվածքը (լուսանկար)Կառավարությունը մերժեց Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունների նախագիծը Քրեակատարողական հիմնարկները սանատորիա չեն․ Մելքումյանը՝ Մարուքյանին2019թ.-ին գազի գինը չի իջնիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամները սկսում են մրցելույթները աշխարհի առաջնությունումԶորացրված սպաները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմացԳագիկ Ծառուկյանը Աբովյանում հսկայածավալ բնակարանաշինություն է սկսել (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել Ինչու չէր ձերբակալվել կնոջը ծեծելով սպանած ամուսինը. պարզաբանում է Նելլի Դուրյանը Կառավարության նիստերն անցկացվելու են դռնբացԸնտրություններին «ասողներ» չպետք է լինեն. ՓաշինյանԼևոն Արոնյանը 3-րդն է Կալկաթայի մրցաշարում Էդմոն Մարուքյանն առաջարկում է նախնական կալանքի 1 օրը հաշվարկել 1,5 օր Հրաչյա Հակոբյանը ներկայացրեց, թե որ կայքերում կարգելվեն վիճակախաղերի գովազդները«Արագած»-ի հերթական հաղթանակըԵս հիասթափված եմ․ Սամվել Ֆարմանյան Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը․ ՈւՂԻՂԴատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են․ ԱԻՆ Աստղագուշակ՝ նոյեմբերի 15-ի համարՀայաստանը հաճույքով էի նկարում. ռուս տիեզերագնացը պատմում է` ինչու է նկարել Երևանը Օրվա խորհուրդըՄահացել է գրականագետ Ալբերտ Իսոյանը Չի՛ կարող լինել միակողմանի զիջում. Վիգեն ՍարգսյանՄեկնարկել է ԱԺ նիստը․ ՈւՂԻՂԻսագուլյանին չի օգնել նաև Քոչարյանը. «Ժամանակ» «Փաստ». ԱԽ պաշտոնյայի ունեցվածքը«Փաստ». Աշոտյանը կարո՞ղ է առանց Ավշարի Արայիկի ու Ալեքսանյանի իր տեղն ապահովել դաշտում«Բա Փաշինյանի եղբորորդին հավաքարա՞ր կամ պահա՞կ աշխատի». «Հրապարակ» «Հրապարակ». ՔՊ-ն զգուշացրել է «Ժողովուրդ». Սադրա՞նք, թե՞ «Գազպրոմին» խեղճացնելու փորձ «Ժամանակ». Երեւանի վրայով ընդդեմ Մոսկվայի«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն Սամվել Ալեքսանյանը կօգնիՖեդերերի առաջին հաղթանակը` Լոնդոնում ընթացող մրցաշարում Հնաբնակների ներկայացրած ցուցակը կարող է աշխատել իրենց դեմ. քաղաքագետ Դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ Իրանում «Մետաղադրամների սուլթանին» մահապատժի են ենթարկել տնտեսությունը քայքայելու մեղադրանքով
Ամենադիտված
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Ոչ մեկի չեմ տեսել Հայաստանում, որ Գագիկ Ծառուկյանի չափ ժողովրդի մասին մտածի. Զարեհ Բալասանյան (տեսանյութ) Եկել է տնտեսական հեղափոխության ժամանակը. Գագիկ Ծառուկյանը՝ ներդրումային համաժողովին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոպիտ պատասխանը՝ Սասուն Միքայելյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) «Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Փաշինյանի հարվածը Սամվել ԱլեքսանյանինԳագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել Միջադեպ հայկական խնջույքի ժամանակ. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ցավալի լուր. մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»