«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Сурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян» «Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС 

«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով

Общество

Aravot.am-ը գրում է.

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։ Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։

Մարզպետարանի պաշտոնյան, որը երեկ ողջ օրվա ընթացքում հոգեբանական աշխատանք է տարել նրա հետ, խնդրում է վերջ դնել սոցիալական ցանցերով երիտասարդ կնոջ հասցեին գրվող վիրավորանքներին, քանի որ, ըստ նրա, 18-ամյա աղջիկն ավելի շատ զոհ է, քան մեղադրյալ։ Նա ևս, ըստ Լիլիթ Գորգինյանի երեխա է, դեռ բավարար հասունություն չունի, իր խնդիրների հետ մնացել է միայնակ։ Նա դաժան կյանքի պատմություն ունի, մեծացել է թշվառ պայմաններում, այժմ էլ անօգնական է։

18-ամյա Մ․Մ-ի մայրը միայնակ է մեծացրել իր երկու զավակներին, ընդ որում եղբայրն առողջական խնդիրներ ունի։

«Մայրը նույն ճակատագիրն է ունեցել, միայնակ մայր է, դժվարություններով է մեծացրել իր երեխաներին։ Վերարտադրվող, կրկնվող իրականություն է սա, ինքն այդ օրինակն ունի ու չէր ուզում, որ իր տղաներն էլ ունենային այդ օրինակը։ Երեխաների մորը քննադատելը, մեղադրելը, կարծում եմ սխալ է, որովհետև ինքը գոնե կյանք է տվել երեխաներին, և նա դա համարում էր իր հաղթանակը, որովհետև կողքից իրեն շատ էին քարկոծել։ Հղիության ընթացքում նրան շատ են համոզել ազատվել երեխաներից, բայց նա ասում էր, ես երբեք նման քայլի չէի դիմի, ես հո մարդասպան չեմ։ Հետծննդաբերական դժվարություններ է ունել, ոչ մեկը ոչ մի հարցում չի օգնել իրեն։ Որ ասում են մերժվածը, նա էր, մերժված էր բոլորի կողմից։ Նա անգետ աղջիկ չէ,վստահ եմ, որ մի 5-10 տարի անց, հենց հասունանա, շատ է զղջալու, փոշմանելու, փորձելու է փնտրել երեխաներին։

Դպրոցն ավարտել է 12-ամյա կրթությամբ, մասնագիտություն չունի, աշխատանք չունի, սոված օրեր է անցկացնում։ Գյուղերից մեկում մոր, հիվանդ եղբոր, 80-ն անց տատիկի, քեռու հետ մի կիսավեր տան մեջ են բնակվում՝ առանց պայմանների, մի կերպ գոյատևում են հաշմանդամության թոշակներով։ Ինքն էլ իրականությունից փորձել է փախչել, փրկվել, դրա համար գյուղից գնացել է Երևան, բայց թե Երևանում ո՞նց պիտի ապրի, հեշտ չէ ապրելը։

Երբ հարցրեցի՝ բա ո՞նց ես էսպես խնամքով պահել երեխաներին, ասաց՝ իմ հացի փողը տրամադրել եմ երեխաներինս տակդիր գնելու համար, կուրծք էր տվել նրանց։ Այնպես, ինչպես պատկերացրել էր մայր լինելու գաղափարը, արել էր, նրան ոչ մեկը մի խելամիտ խորհուրդ չէր տվել։ Երկու երեխա՝ առանց հնարավորությունների, ծայրահեղ պայմաններում․․․Ինքն ավելի շատ զոհ էր, քան մեղադրյալ, պատկերացրեք հասարակության կողմից քննադատություն, ծնողի, հարազատներ կողմից ոչ մի օգնություն․․․

Երբ համոզում էինք, որ երեխաներից չհրաժարվի, ասաց՝ ես կարծում եմ ավելի բարոյական է հրաժարվելը, գոնե վստահ կլինեմ, որ երեխաները լավ կապրեն, սովամահ չեն լինի։ Փոքրամարմին, նուրբ աղջիկ էր, երբ տեսա, մտածեցի 7-8-րդ դասարան է։ Ցավ եմ ապրում, որ իրեն ոչ մի խրատող, ճանապարհ ցույց տվող չի եղել, դրական կյանքի օրինակ չուներ։ Ինձ խնդրում էր, թե մի հատ նորից տեսնեմ երեխաներիս։ Պատմեց, որ երեխաներին Գյումրի բերելուց հետո գիշերները լացել է, տառապել»,- ասաց Լիլիթ Գորգինյանը։

Արարատի մարզի այն գյուղում, որտեղ բնակվել է աղջիկը, նրան անընդհատ քարկոծել են։ Գյուղի բնակիչների քննադատությունները ստիպել են նրան տեղափոխվել Երևան բնակության։ Գյուղում չգիտեն, որ նա հղիացել է։

«Մենք նրան համոզում էինք, թե մի հրաժարվի երեխաներից, գնա, արի Գյումրի, ասեց՝ իսկ ո՞վ գիտի, որ ես երեխա ունեմ, ես չեմ կարող դա հանրայնացնել, այսինքն` իրեն կքարկոծեին իր գյուղում։ Նա մտածել է ուրիշ մարզ որ բերի երեխաներին, իրեն չեն գտնի, հասարակությունը իրեն չի խայտառակի»։

Երիտասարդ աղջիկը սիրած տղա է ունեցել, որին վստահել, հավատացել է, սակայն, սիրավեպն ամուսնությամբ չի ավարտվել։ Երբ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նրան հորդորել է գոնե երեխաների հորը տեղեկացնի, գուցե նա ցանկություն ունենա օգնելու, պահելու, աղջիկն ասել է՝ «Ոչ, նա չպիտի իմանա, որ երեխաներ ունի»։

«Երեխաներին Վահե ու Վահան անուններն է դրել, ծննդականները հանել է, առողջության սերտիֆիկատ ուներ, անգամ հայրանուն էր տվել, շատ մայրեր չարությունից դրդված, ծննդականի մեջ հայրանուն չեն նշում, ու երեխան ամբողջ կյանքը մնում է առանց հայրանունի։ Իր բոլոր գործողությունները նվիրական են, զգացվում է, որ երեխեքին սիրելով է արել։ Ուղղակի ինքը լրիվ մենակ էր իր պրոբլեմի հետ, ու այդ պրոբլեմը լուծելու ճիշտ տարբերակ համարել էր սա։ Ինքը հետաքրքրվել է հանրապետության տարբեր մանկատներով ու իմացել է, որ ամենալավ խնամքը Գյումրիում է, իր ծանոթներն են խորհուրդ տվել, բայց այդ մարդիկ չեն իմացել, որ այլևս մանկատուն չէ, այլ գիշերօթիկ հաստատություն է․ երբ մենք ասացինք, թե այդտեղ փոքրիկների խնամք չեն իրականացնում, զարմացավ,ասաց՝ ես գիտեի հենց այստեղ էլ պիտի մնային»,- պատմեց Լիլիթ Գորգինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լիլիթ Գորգինյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Необходимо объединить усилия в формировании единой повестки Армения-Диаспора». Состоялась встреча Армана Варданяна и Амрама Петросяна Российские власти сообщили об уничтожении 15 целей над БелградомЧленство в ЕС - самый верный и желаемый для нас вариант: спикер Парламента АрменииГлавы Парламентов Армении и Азербайджана в ближайшее время вновь встретятсяСурен Папикян наблюдал за военными упражнениями, проходившими на военном полигоне «Баграмян»“Ереванский бестселлер”: лидер продаж - “Книга джунглей”: детско-юношеская книга, февраль, 2024Испанская Ла Лига: Стартует 30-й турВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 29 МАРТАApple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить Армению
Самое популярное