«Բարսելոնա»-ն հաղթեց, Մեսսին վնասվածք ստացավ (տեսանյութ)
ВидеоԻսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Սևիլիա»-ին ու հաղթեց 4:2 հաշվով:
Կատալոնյան թիմի կազմում գոլերը խփեցին Կոուտինյոն (2'), Լիոնել Մեսսին (12'), Լուիս Սուարեսը (63', 11 մ.) և Իվան Ռակիտիչը (88'):
Հյուրերի կազմում աչքի ընկան Պաբլո Սարաբիան (79') և Լուիս Մուրjելը (90:1'):
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» բարձրացան Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական` ակտիվում ունենալով 18 մկավոր: Նշենք, որ Լիոնել Մեսսին վնասվածք ստացավ և փոխարինվեց 26-րդ րոպեին:
Լուսանկարը` As-ի