Սասուն Միքայելյանի թաղմասում կրկնաքվեարկության դեպք է եղել
PoliticalՀրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Վանատուր թաղամասի 26/15 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել, Դատախազության կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել», -ասել է խաչատրյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
ՀԳ․ Հավելենք, որ Հրազդանի Վանատուր թաղամասից է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Նշենք, որ Հրազդանում քաղաքապետի թեկնածու է Սասուն Միքայելյանի որդին։