Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ)
ВидеоԱբովյան քաղաքը տոնել է հիմնադրման 55-րդ տարեդարձը:
Հոբելյանական օրվա առթիվ քաղաքի տարբեր հատվածներում վաղ առավոտից բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Ավանդույթի համաձայն, հարազատ քաղաքի տարեդարձին ներկա է գտնվել նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը:
Նա հայտարարել է հերթական մեծամասշտաբ նախաձեռնության մասին:
Աբովյան քաղաքում երիտասարդ ընտանիքների համար աննախադեպ պայմաններով սոցիալական բնակարանաշինության ծրագիր կիրականացվի: