Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալիւ Նիկոլը․ Աշոտյան «Թուրք ես դու». դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը «Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրութուն» շարժմանն աջակցելու պատճառով Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու․ Իշխան Սաղաթելյան Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար Ինչու՞ էր Արծվիկ Մինասյանը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո եկել խորհրդարան Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց 

Մատչելի բնակարաններն անմատչելի են դարձել

Հասարակություն

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրի շահառուները բողոքում են ծրագրի պայմանների փոփոխությունից: Բանն այն է, որ բնակարանները պետք է կառուցվեին հենց այս ծրագրի շրջանակներում, այնինչ՝ հոկտեմբերի 20-ին տարածված հայտարարությամբ, ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի շրջանակում:

Բանն այն է, որ շահառուներին մտահոգում են որոշակի չպարզաբանված հարցեր, մասնավորապես՝ փոփոխություններից հետո ովքե՞ր կարող են օգտվել ծրագրից կամ ի՞նչ է լինելու ծրագրում ներգրավված այն շահառուների հետ, ովքեր չեն համապատասխանում չափորոշիչներին։ 

Նշենք, որ «Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար դեռևս 1․5 տարի առաջվանից հերթագրվել են տարբեր բնագավառների1050 մասնագետներ: «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրով շահառուները պետք է պարտադիր մասնագետ լինեն, ունենան մշտական աշխատանք, ընտանեկան կարգավիճակը կարևոր չէ, իսկ փոփոխված ծրագրով շահառուների որոշ մասը դուրս կմնա դրանից, քանի որ փոխարենն առաջարկվում են բոլորովին այլ, ինչպես շահառուներն են նշում՝ ոչ այնքան բարենպաստ պայմաններ։

Թե ինչու է հենց հիմա փոփոխությունների ենթարկվում ծրագիրը և որքանով է կապված քաղաքական փոփոխությունների հետ, հայտնի չէ։ Սակայն խոսակցություններ կան, որ սա արվում է միտումնավոր, քանի որ ի սկզբանե բնակարանաշինական ծրագիրը եղել է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարը, ուստի, չի բացառվում, որ նրա հեռանալուց հետո այն այլևս կյանքի չի կոչվի։

Նկատենք, որ վերջերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աննախադեպ ծրագիր է լինելու, որով երիտասարդ ընտանիքները կկարողանան շահավետ պայմաններով բնակարաններ ձեռք բերել։ Ստացվում է՝ նոր կառավարությունը, փորձելով լուծել այս խնդիրը՝ երիտասարդ մասնագետների ծրագիրը դարձնում է երիտասարդ ընտանիքների ծրագիր: 

Պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը փորձեց զրուցել ծրագիրն իրականացնող՝ ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ նախագահ, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Արսեն Քարամյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, միայն նշեց՝ հաղորդագրության մեջ ամեն բան ասված է։

Մեզ հետ զրույցում «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառու, լրագրող Արմինե Գևորգյանը նշեց, որ հայտարարությունն անակնկալ է եղել 1.5 տարի ծրագրի մեկնարկին սպասող շահառուների համար․ ««Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով սահմանված չափորոշիչներն այլ են․ շահառուները պետք է լինեն ամուսնացած և զույգի տարիքն իրար գումարած՝ չպետք է գերազանցի 70-ը, եթե միայնակ են՝ 35-ը։ Փաստացի, ես չեմ կարող մասնակցել ծրագրին, քանի որ իմ տարիքը 39 է և ամուսնացած չեմ։ Այս ծրագրով բոլորովին այլ պայմաններ են, մարման ժամկետը 10 տարի է և այլն։ Բայց, անկեղծ ասած, դեռ տեղյակ չեմ՝ ինչ պայմաններ են առաջարկում մեզ»,- իր մտահոգությունը հայտնեց Արմինե  Գևորգյանը՝ նշելով, որ չգիտի՝ փոփոխված պայմաններով ինքը ծրագրի շահառու է, թե՝ ոչ:

Ի դեպ, այսօր լրագրողների հետ զրույցում էլ, Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով խնդրին, նշել է․ «Վրդովվելու անհրաժեշտություն չկա. եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք»։

Նշենք, որ երիտասարդ շահառուները պարզաբանումներ ստանալու համար պատրաստվում են դիմել Կառավարություն, իսկ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին, քանի որ այստեղից շարունակ վստահեցրել են՝ ծրագիրն իրականացվելու է:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախի հարցում վերջին աղետալի զարգացումներից հետո կարելի է միայն ենթադրել, թե ինչ նոր զիջումների է գնալիւ Նիկոլը․ Աշոտյան«Թուրք ես դու». դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը ԱՄՆ գործողությունները կարող են հանգեցնել Իրանի հետ «կործանարար պատերազմի»․ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարՄենք «այո» չենք ասի Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Էրդողան«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրութուն» շարժմանն աջակցելու պատճառով Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան Ինչ որոշումներ են ընդունվել այսօրվա կառավարության նիստումԱրցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու․ Իշխան Սաղաթելյան Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետԱկցիայի ժամանակ քաղաքացին իջավ ավտոմեքենայից եւ միացավ ցուցարարներին ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացըԻնչու՞ էր Արծվիկ Մինասյանը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո եկել խորհրդարան Ռուսաստանը մեղադրել է ուկրաինական զորքին թորման գործարանը գնդակոծելու մեջ«Ռուսաստանը մոտ 400 հազար տոննա հացահատիկ է գողացել Ուկրաինայի գրաված շրջաններից». Գերագույն ՌադաԱրմինկայի լուսանկարը լողավազանիցԿներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների ապացույցներ Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Կալինան հանձնվել էՔաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Ծախսվել 5.6 մլրդ դրամ, իրականացվել՝ 229 ծրագիր. Փաշինյանը կարդում է, թե որտեղ ինչ է արվել ԱՄՆ նախագահը խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու մասինԿբարձրանան ՍԴ դատավորների աշխատավարձերը. սա շատ կարևոր որոշում է. Փաշինյան Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կտրամադրվի․ որոշում Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին Տերյան-Կորյուն խաչմերուկում Ջորջ Բուշը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բայց նրան շփոթել է Իրաքի հետՄոլորվե´լ եք, չգիտեք` ինչի համար եք դուրս եկել փողոց. Արփի Դավոյանը` ընդդիմադիրներին Բաքուն անկլավների հարցում հիմք չի ներկայացրել, խաղաղության օրակարգը միակողմանի չի կարող լինել Վարչապետը ՀԱՊԿ-ին չի դիմել ընդդիմության ցույցերը ճնշելու համար, ապավինում է ժողովրդին. ԱԽՔ Գլուխներդ պատի´ն կտաք, թե ոստիկանի վրա մատ թափ կտաք. միակ պարալիզացված բանը ձեր թալանն է լինելու ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ն սերտորեն համագործակցում է ՌԴ-ի հետ կենսաանվտանգության ոլորտումՄարտակերտում կազմակերպվել է հավաք՝ հաջակցություն Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանՈւկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից Քաշքշոց, բախումներ․ ոստիկանների ուժի կիրառման ժամանակ քաղաքացու ինքնազգացողություն է վատացել Ցինիկ դեմքի արտահայտությամբ ոստիկան եկավ, ով երեկ վնասում էր ակտիվիստին. սրիկա էԻնձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ)Որսի գնացած տղամարդկանց վեճն ավարտվել էր կրակոցներով․ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվելԿառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է Արտարժույթների փոխարժեքներն այսօր Քաղաքացիները ոստիկաններին թույլ չեն տալիս դրոշ ծածանող տղային բերման ենթարկել Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա աշխատակիցը․ նա նետվել է 6-րդ հարկից Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ Տիգրան Աբրահամյան Եթե ուզում եք` փակենք, բայց մեքենա էլ չկա, քաղաքը կաթվածահար ա. Սաղաթելյանը՝ ակտիվիստներինԻնքնասպանության համար թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տանելիս հայրը վթարի է ենթարկվելԷդ մանդատն իրենք մեզ չեն տվել. իրենք են բացակա իրականությունից. Մամիջանյան 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել են ազատման դիմում գրել Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ․ Դանիել Իոաննիսյան ՊԵԿ նախագահն ավել պակաս հայտարարություններ է արել, մնա չափերիդ մեջ. Սաղաթելյան
Ամենադիտված