ՀՖՖ-ն հորդորում է ակումբներին՝ չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը
ՍպորտՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ.
«Վերջին շրջանում հայկական ակումբներում ռուսաստանցի մարզիչների հայտնվելուց հետո նկատվում է երևույթ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է անընդունելի: Խոսքը հետխաղային մամուլի ասուլիսների ընթացքում ռուսախոս մարզիչների խոսքը զուգահեռ հայերեն չթարգմանելու մասին է: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լեզուն հայերենն է, և առաջնորդվելով ՀՀ լեզվի մասին օրենքով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հորդորում է ֆուտբոլային ակումբներին՝ չխախտել ՀՀ լեզվի մասին օրենքը և ապահովել ռուսերեն խոսքին զուգահեռ հայերեն թարգմանությունը հետխաղային ասուլիսների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: