Հեղափոխությունը չմտավ Հրազդան․ Լևոն Ստեփանյան
BlogosphereՀրազդանի քաղաքապետի՝ պարտված թեկնածու Լևոն Ստեփանյանը գրում է․
Սիրելի՜ հրազդանցիներ, հոկտեմբերի 21-ի կայացած Հրազդանի համայնքապետի ընտրություններում իրենց քվեն ինձ տվեցին 4819 քաղաքացիներ` ընտրողների մոտ 30%-ը: Ցավալի է այն փաստը, որ նախորդ ընտրությունների համեմատ 9000-ից ավել քաղաքացիներ չգնացին ընտրության: Կարծում եմ դա վկայությունն է այն բանի, որ հեղափոխությունը չմտավ Հրազդան քաղաք:
Ամեն դեպքում շնորհավորում եմ Սևակ Միքայելյանին հաղթանակի կապակցությամբ:
Ես շարունակելու եմ ակտիվ գործունեությունս հանուն Հայաստանի Հանրապետության և Հրազդան քաղաքի:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս կանգնած պայքարեցին մինչև վերջ, շնորհակալ եմ ինձ քվեարկած բոլոր հրազդանցիներին, շնորհակալ եմ մյուս քաղաքներից ինձ սատարող ընկերներիս և առհասարակ բոլոր հրազդանցիներիս:
Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, սիրում եմ բոլորիդ, ես ձեզ հետ եմ: