«Արսենալ»-ը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
VideoԼոնդոնի «Արսենալ»-ը Անգլիայի առաջնության 9-րդ տուրում հյուրընկալեց «Լեսթեր»-ին ու հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպման 31-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Էկտոր Բելերինը, լոնդոնյան թիմի կազմում մեկ անգամ աչքի ընկավ Մեսութ Օզիլը (45'), իսկ Օբեմեյանգը դարձավ դուբլի հեղինակ (63', 66'):
Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին:
Էմերիի թիմը 21 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է: