ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը
ՀայաստանԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին մեկնարկած Աժ հերթական քառօրյա նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկվել Վահե Գրիգորյանը:
Վահե Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Սահմանադրական դատարանը կոչված է լինել պետության խիղճը:
«Ինձ համար ՍԴ առաջնային նպատակը անհատական և հիմնարար իրավունքերի պաշտպանությունն է: Այս առումով իմ մասնագիտական գիտելիքները և փորձառությունը լիովին համապատասխանում են ՍԴ դատավորի չափորոշիչներին»,- ասաց նա: