Դավիթ Սաֆարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
СпортԲուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի համար մրցակցելու հնարավորություն էր ստացել, քանի որ քառորդ եզրափակչում նրան հաղթած Բելառուսի ներկայացուցիչը հասել էր եզրափակիչ:
Երրորդ տեղի համար սփոփիչ մենամարտում հայ ըմբիշը ուժերը չափեց կուբացի Ֆրանկլին Մարեն Կաստիլոյի հետ և պարտվեց 2:12 հաշվով: