Հայ շախմատիստները աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների խմբում են
СпортՇախմատի Հայաստանի պատանեկան թիմի անդամ Շանթ Սարգսյանը շարունակում է հաջող ելույթներն աշխարհի առաջնությունում:
Հունաստանում շարունակվող աշխարհի պատանեկան առաջնություններում տեղի ունեցան 4-րդ տուրի պարտիաները: Մինչև 18 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը տոնեց 4-րդ հաղթանակը, և այժմ Պոլինա Շուվալովայի հետ գլխավորում է աղյուսակը:
4-րդ հաղթանակը տոնեց նաև մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը, որն աղյուսակը գլխավորում է Կաասեն Տոր Ֆրեդերիկի հետ: