Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են 

ԱՄՆ-ի ազդակը Հայաստանին. Բոլթոնի այցի իրական նպատակը

Վերլուծական

Հայաստան է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ամերիկյան իսթեբլիշմենթի առանցքային գործիչներից մեկը՝ Ջոն Բոլթոնը: Այցը միանշանակ կարելի է պատմական անվանել, այն պարզ պատճառով, որ մեր նման երկիրը հաճախ չէ, որ արժանանում է նման բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրության:

Հայաստան ժամանելուց առաջ Բոլթոնը եղել է Մոսկվայում և Բաքվում: Հասկանալի է, որ այս եռանկյունին բնավ էլ պատահական չէ և բարձրաստիճան հյուրի օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի նոր իշխանությունների հետ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելը: Թե՛ Մոսկվայում, թե՛ Բաքվում Բոլթոնի հնչեցրած հայտարարությունների տողատակը մեկն է՝ ԱՄՆ-ն կողմ է Արցախյան հակամարտության կարգավորման պրոցեսում ստատուս-քվոյի պահպանմանը: Քանի որ պաշտոնական Մոսկվայից դեռևս չեն հնչել Բոլթոնի հայտարարություններին հակազդող մեսիջներ, կարող ենք ասել, որ այս հարցում երկու գերտերությունների մոտեցումները համընկնում են: Խնդիրը, ինչպես ասում են՝ Բաքվին համոզելն է, իսկ Բաքուն չի էլ թաքցնում, որ ակնդետ սպասում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտին, որպեսզի վերսկսի բանակցությունները արդեն Փաշինյանի հետ, ում, ըստ Ալիևի՝ որևէ զիջում պարտադրելն ավելի հեշտ կլինի, քան Արցախյան ռազմաճակատում քաղաքական կնունք ստացած Քոչարյանին և Սարգսյանին:

Բոլթոնի հայաստանյան այցի օրակարգում թերևս Հայաստանի իշխանություններից որոշակի երաշխիքներ ստանալն է, որ Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցությունը չի անցնի հումանիտար օպերացիայի սահմանները: Հասկանալի է, որ սա անչափ նուրբ և ցավոտ հարց է ԱՄՆ-ի համար և Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվում ապացուցելու բարձրաստիճան հյուրին, որ ԱՄՆ ազգային անվտանգության համար Հայաստանի այս քայլը որևէ վտանգ չի ներկայացնում: Մյուս կողմից, Փաշինյանին դեռևս չի հաջողվել անգամ սեփական հանրությանը համոզել նրանում, որ Սիրիա մտնելը որևէ կերպ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից:

Բոլթոնը Հայաստանում անշուշտ կքննարկի նաև ամերիկյան բիզնեսի ճակատագիրը: Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ամերիկյան բիզնեսի շահերի պաշտպանությունը արտերկրում համարվում է ազգային անվտանգության խնդիր: Եվ այստեղ, իհարկե, ԱՄՆ մտահոգվելու տեղ ունի, մասնավորապես, Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան»-ի ոդիսականի ֆոնին: Չի բացառվում, որ Բոլթոնը լիազորված է Փաշինյանի հետ քննարկել նաև այս ցավոտ խնդիրը և ինչու ոչ՝ շտապեցնել Հայաստանի իշխանություններին՝ դրան լուծում գտնելու հարցում:

Բոլթոնի այցն անչափ կարևոր է նաև վարչապետ Փաշինյանի համար: Բանն այն է, որ Արևմուտքի հետ հարաբերություններն ունեն զարգացման լուրջ պոտենցիալ և բնավ էլ Հայաստանում տիրող անկայուն քաղաքական իրավիճակը չէ դանդաղ առաջընթացի պատճառը: Հասկանալով այս ամենը, Փաշինյանն ինքն է ԱՄՆ հետ լեզու գտնելու ջանքեր գործադրում: Ի դեպ, օրերս Փաշինյանը խնդրել էր ՌԴ Հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանին՝ Հայաստան հրավիրել ԱՄՆ-ում ոչ պակաս առանցքային դիվանագետի, Նյու Յորքի նախկին քաղաքապետ, Թրամփի մտերիմ ընկեր Ռուդոլֆ Ջուլիանիին: Վերջինիս այցը Հայաստան՝ կարծես թե բավական արդյունավետ է անցել, քանի որ Հայաստանի իշխանությունները հասկանում են Արևմուտքում Հայաստանի շահերի լոբբինգի ակտիվացման անհրաժեշտությունը:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
Ամենադիտված