Սլավիկ Գալստյանը պարտվեց 1/8 եզրափակչում
ՍպորտԲուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում հաղթանակ էր տոնել և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակչում հայ մարզիկն ուժերը չափեց ադրբեջանցի Տալեհ Մամադովի հետ և պարտվեց 1:3 հաշվով: