Ղարիբյանն ու Շահինյանը պարտվեցին 1/8 եզրափակչում
ՍպորտԲուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մտած 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որակավորման փուլում հաղթանակ տոնելուց հետո, 1/8 եզրափակչում ուժերը չափեց Հյուսիսային Կորեայի մարզիկի հետ և զիջեց 1:5 հաշվով:
87 կգ քաշային Արթուր Շահինյանն էլ 1/8 եզրափակչում 1:4 հաշվով պարտվեց Ուկաինայի մարզիկից: