Դպրոցներում և մանկապարտեզներում երեխա ունեցողներից ԿԳ նախարարը հարցում է իրականացնում
ԲլոգոսֆերաՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դպրոցներում և մանկապարտեզներում երեխա ունեցող հարգելի ֆեյսբուքցիներ, այս գրառման տակ կխնդրեմ գրել, թե արդյոք ձեր երեխաները ծանոթ են «Լուսապսակ», «Խատուտիկ», «Փերի», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Խաբարբզիկ», «Կանչ» մանկապատանեկան ամսագրերին կամ թերթերին։ Պետությունն այս պարբերականներին վճարում է 44 միլիոն դրամ, ըստ էության՝ ամբողջությամբ սուբսիդավորում է դրանք, բայց արդյունավետության հարցում կան վերապահումներ։
Եթե Ձեր երեխան ծանոթ է դրանց, խնդրում եմ մեկնաբանության մեջ գրել «+» և պարբերականի անունը, եթե ոչ, դնել «-»։ Կանխավ շնորհակալություն»։