Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներձագին տնօրենի օգնական է նշանակել
ՀայաստանTimes.am-ի տեղեկություններով՝ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներոդուն՝ Սերգեյ Բեկչյանին իր օգնական է նշանակել: Վանեսյանի կնոջ՝ Ռոզա Բեկչյանի եղբոր 19-ամյակը լրանալու է նոյեմբերի 11-ին:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Վանեսյանը իր ղեկավարած բուժկենտրոնում աշխատանքի է տեղավորել նաև իր կնոջ մեկ այլ ազգականին՝ Սուրեն Բեկչյանին:
Times.am-ը բարեկամներին աշխատանքի նշանակելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց մեկնաբանություն ստանալ Նարեկ Վանեսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում