Դարպասի ավտոբուսում ուղեւորներն անձրեւանոցով են նստում (տեսանյութ)
ՏեսանյութերAravot.am-ում կարդում ենք.
Լոռու մարզում տարածված երկխոսություն կա. «Անձրեւ ա գալիս: -Դռա՞նը»: Հումորն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ համապատասխանում է իրականությանը: Սակայն անձրեւը գալիս է ոչ միայն «դռանը», այլ նաեւ Դարպաս համայնքի ավտոբուսում: Համայնքի բնակչուհի Անուշ Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Դարպաս-Վանաձոր միջհամայնքային տրանսպորտը սպասարկում է 2 ավտոբուս: Նրա խոսքով՝ երկուսն էլ գտնվում են, մեղմ ասած, անմխիթար վիճակում.
«Անընդհատ մեքենայի անսարքության հետ կապված խնդիրներ են առաջանում: Վերջին մեկ ամսում մոտ 15 անգամ տրանսպորտ չի եղել՝ խափանման պատճառով: Մեքենաներից մեկն այլեւս չի աշխատում, իսկ այս մյուսը, որ մինչեւ վերջին շունչն ուզում էր սպասարկել, սա էլ խնդիր ունեցավ, եւ այսօր չի սպասարկել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: