Լոռու մարզի Միխայելովկա գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 28-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 15:01-ին:
Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորած անասնակեր: