00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
70 տոկոս ունեզրկման մտադրություն. լուրջ անհանգստություն բիզնես շրջանակներումՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյան Մխիթարյանը` «Արսենալ»-ի հաղթանակի մասին (լուսանկար)Յուրա Մովսիսյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են«Գարշափնթի կերպար». Դիանա Գասպարյանը Կարինե Մարտիրոսյանին դատի կտաԱԺ հանձնաժողովում աշխատանքային քննարկման են հրավիրել Արտակ Զեյնալյանին (տեսանյութ)Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)Շատ վտանգավոր տեղում ենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սաակաշվիլիի ռեժիմը Մարինա Տաշչյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Բնապահպանության և ընդերքի տեսչության պարզաբանումը՝ Ալավերդու ձուլարանում իրականացրած ստուգումների մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է ներկայացրել Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված  «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հայտարարության վերաբերյալ: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած պարզաբանումը. 

«Ալավերդու ձուլարանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ընկերության հայտարարության մեջ, որպես գործարանի փակման պատճառներից մեկը, նշվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքները: Հայտարարության անհստակ ձևակերպումները շատերի մոտ շփոթմունք են առաջացրել և տպավորություն ստեղծել, թե Տեսչական մարմինը հանձնարարել է դադարեցնել ձուլարանի գործունեությունը, ուստի հարկ ենք համարում Տեսչական մարմնին վերաբերող մասով հանրությանը տրամադրել որոշակի պարզաբանումներ:

Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, առանձնացված է Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող երկու գործոն՝ սահմանված տուգանքի չափը և մոտ երկամսյա ժամկետում արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարության կատարման անհնարինությունը:

1) Նախ նշենք, որ ստուգումն իրականացվել է Տեսչական մարմնի համար սահմանված՝ տարեկան պլանային ստուգման շրջանակներում: Այսինքն՝ Տեսչական մարմինն ուներ պարտավորություն ընթացիկ տարում Ալավերդու ձուլարանում իրականացնել ստուգում: Ստուգման գործընթացը, այդ թվում վնասի հաշվարկի մեխանիզմը խստորեն կանոնակարգված է օրենսդրական ակտերով, և Տեսչական մարմինը չունի հայեցողականություն ստուգվող բաղադրիչների ընտրության (ծծմբի անհիդրիդ, պղնձի օքսիդ, անօրգանական փոշի և այլն) կամ վնասի չափը հաշվարկելու հարցում և պարտավոր է առաջնորդվել օրենսդրությամբ սահմանված թույլատրելի արտանետումների չափաքանակներով և լիազոր մարմնի կողմից (ՀՀ բնապահպանության նախարարություն) ընկերությանը տրված թույլտվության պայմաններով: Ստուգմամբ վեր հանված խախտումների արդյունքում սահմանվել է 300 հազար դրամի չափով վարչական իրավախախտման տուգանք և մոտ 378 միլիոն դրամի չափով՝ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որը հաշվարկվել է ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումներով սահմանված վնասի հաշվարկման բանաձևերի միջոցով:

Վարչական իրավախախտման տուգանքի և շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման պահանջին զուգահեռ ընկերությանը ներկայացվել է հանձնարարություն արտանետումների ծավալները հասցնել լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության պայմաններին, ինչը ևս տեսչական մարմնի համար պարտականություն է, և այս հարցում մենք ևս չունենք հայեցողական մոտեցման հնարավորություն, քանի որ թույլտվություն տրամադրող մարմինը Տեսչական մարմինը չէ և չի կարող սեփական հայեցողությամբ փոփոխել ընկերությանը տրված թույլտվության պայմանները, այլ պարտավոր է ստուգել թույլտվության պայմանների պատշաճ իրականացումը և պարտավորեցնել դրանք պահպանել: Գործող օրենսդրության համաձայն՝ արտանետումների ծավալների և առհասարակ թույլտվության պայմանների ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել բացառապես լիազոր մարմնի՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

2) Սույն թվականի օգոստոսի 13-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2012-2017 թվականների ընթացքում պարտավոր էր թույլտվության մեջ ամրագրված գործողությունները կատարելու միջոցով աստիճանաբար նվազեցնել հիմնական բաղադրիչների արտանետման ծավալները (թույլտվության տեքստը կցված է): Օրինակ՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի արտանետման քանակը հեռացվող գազերի մաքրման համակարգի ներդրման միջոցով մինչև 2016 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է նվազեցվեր 50 տոկոսով, իսկ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 90 տոկոսով: Նմանատիպ միջոցառումներ էին նախատեսվել նաև այլ նյութերի արտանետումների համար: Ընկերությունը, որպես ոլորտում պրոֆեսիոնալ գործունեություն իրականացնող կազմակերպություն, ստանձնել է այդ բոլոր պարտավորությունները՝ համաձայնելով թույլտվության պայմանների հետ և չի առարկել դրանց իրատեսական լինելու հարցում: Այնուհանդերձ, ընկերությունը չի կատարել անհրաժեշտ գործողություններ կամ դրանք եղել են խիստ անարդյունավետ, ինչի արդյունքում փաստացիորեն նույնիսկ փոքր չափով չեն ապահովվել թույլտվությամբ սահմանված պայմանները: 

Ավելին, նախքան արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականի տրամադրումը, Տեսչական մարմինը սեփական նախաձեռնությամբ դիմել է «Արմենիան քափըր փրոգրամ» ՓԲ ըկերությանը՝ առաջարկելով համաձայնեցնել ընկերությանը տրվելիք հանձնարարականի առանձին բաղադրիչներ, որպեսզի դրանք լինեն իրատեսական և իրականանալի, սակայն ընկերության ներկայացուցիչները պնդել են, որ արտանետումները օրենսդրության և իրենց տրված թույլտվության պահանջներին համապատասխանեցնելը անհնարին է և հարցի միակ լուծումը նոր գործարանի կառուցումն է: 

Այս պայմաններում Տեսչական մարմինն անիմաստ է համարել արտանետումները նվազեցնելու վերաբերյալ երկարաժամկետ հանձնարարականներ տրամադրելը և փոխարենը ընկերությանն առաջարկել է Ալավերդիում կազմակերպել հանրային քննարկում և հասարակությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, ինչն էլ տեղի ունեցավ սույն թվականի հոկտեմբերի 1-ին: Արտանետումները նվազեցնելու վերաբերյալ հանձնարարականում մոտ երկամսյա ժամկետի տրամադրումը պայմանավորված է նաև նրանով, որ օրենքի համաձայն այդ ժամկետի ավարտից հետո Տեսչական մարմինն իրավասու է իրականացնել վերստուգում՝ պարզելու համար հանձնարարականի կատարման ընթացքը և ըստ իրավիճակի կարող է հաջորդիվ հանձնարարականներ տրամադրել: 

Տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կոռեկտությունից ելնելով՝ մենք զերծ ենք մնում ընկերության գործունեությանն առնչվող մանրամասներ հաղորդելուց, որոնք հանդիսանում են գործարանի փակման իրական պատճառներ: Միաժամանակ, ընկերությանը հորդորում ենք պետական մարմիններին և մասնավորապես Տեսչական մարմնին չվերագրել սեփական անարդյունավետ գործունեության հետևանքով գործարանի աշխատանքները դադարեցնելու պատճառները, այլապես մենք կնախաձեռնենք ևս մեկ հանրային քննարկում՝ առավել լայն օրակարգային հարցերով:

Որքան էլ խնդիրը զգայուն է, հանրությանը և հատկապես ձուլարանի աշխատակիցներին խնդրում ենք հարցը դիտարկել ռացիոնալ մակարդակում: Հենց դրա համար էր Տեսչական մարմինը Ալավերդիում նախաձեռնել հանրային քննարկում, որի ընթացքում հանրությանն է ներկայացվել հնարավոր ամենալայն տեղեկատվություն՝ թյուրընկալումներից և պարզունակ մանիպուլյատիվ հնարքներից խուսափելու, փաստացի տեղեկատվության հիման վրա իրականությունը գնահատելու և համարժեք հետևություններ անելու նպատակով:

Այսպիսով, Տեսչական մարմնի բոլոր գործողությունները բխել են իր պարտավորություններից և իրականացվել են օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով: Ընկերությունը չի ապահովել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները արտանետումները նվազեցնելու հարցում և չի ներկայացրել որևէ առաջարկություն արտանետումների ծավալը թույլատրելի սահմանաչափերին հասցնելու վերաբերյալ: Տեսչական մարմինը ընկերությանը չի հանձնարարել դադարեցնելու ձուլարանի գործունեությունը, այլ պահանջել է գործունեությունն իրականացնել թույլտվության պայմաններին համապատասխան: Մեզ հայտնի չէ նաև, թե արդյոք ըկերությունը լիազոր մարմնին ներկայացրել է նոր պայմաններով թույլտվություն ստանալու հայտ»:

Լրահոս
22 Փետ
70 տոկոս ունեզրկման մտադրություն. լուրջ անհանգստություն բիզնես շրջանակներումՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Մխիթարյանը` «Արսենալ»-ի հաղթանակի մասին (լուսանկար)Յուրա Մովսիսյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են«Գարշափնթի կերպար». Դիանա Գասպարյանը Կարինե Մարտիրոսյանին դատի կտաԱԺ հանձնաժողովում աշխատանքային քննարկման են հրավիրել Արտակ Զեյնալյանին (տեսանյութ)Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)Շատ վտանգավոր տեղում ենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սաակաշվիլիի ռեժիմը Մարինա Տաշչյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներԱստղագուշակ՝ փետրվարի 22-ի համարՕրվա խորհուրդը«Ժամանակ». ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները«Փաստ». Դավոսում ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել«Իրատես». Գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին«Ժամանակ». Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները փոխհատուցում են ուզում «Հրապարակ». Հայկ Մարությանին դատի են տվել«Ժամանակ». Ռուբեն Ջաղինյանը կվերընտրվի«Ժողովուրդ». «Քեթրին Գրուպ»-ը՝ սնանկացման եզրին«Փաստ». ՍԴ ապագա նախագահը «Հրապարակ». ՔՊ «քասթինգ»-2«Իրատես». Լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմԵվրոպայի լիգա. օրվա արդյունքներն ու հաջորդ փուլ դուրս եկած թիմերը«Շիրակ»-ը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել Ռոզի Հանթինգթոն Ուայթլին` ներքնազգեստի գովազդում (լուսանկարներ)Ռուսաստանում հայտնվել է երկրորդ կին միլիարդատերը. Forbes Իրինա Շեյքը` Միլանում կայացած ցուցադրությանը (լուսանկարներ)Մերկ նյարդեր․ բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակովԴպրոցներում 18+ կոնտենտ մատուցող կայքերը կարգելափակվենԵրևանում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել Եվորպայի լիգա. «Արսենալ»-ը հաջորդ փուլում է (տեսանյութ, լուսանկարներ)Ես հեռախոսով լսել եմ՝ ինչ են արել իմ երեխուն. մայրը պնդում է, որ որդուն բանակում սպանել են (տեսանյութ)Արթուր Ղամբարյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ Փաստաբանների պալատի ՄԻԵԴ-ի հերթական որոշումն ընդդեմ Ադրբեջանի Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը Արմավիրում մտել են Մանվել Գրիգորյանի մայրական տուն, տակնուվրա արելԱրփինե Հովհաննիսյանը՝ նոր ֆոտոշարքում«Ամերիա»-ում բլոգեր Լապշինի 4-ամյա երեխային չեն թույլատրել զուգարան մտնել Նոր երգ՝ նվիրված Գնդապետ Ղեւոնդ Հովհաննիսյանին Ոճային Իվետա Մուկուչյանը՝ շքեղ զգեստովՀայկական վահան ու սաղավարտ` Լոնդոնի թանգարանում Al Jazeera-ի անդրադարձը. ինչպես են սիրիահայ ոսկերիչներն ապրում Հայաստանում ԱԳ նախարարը Հայաստան այցելելու հրավեր է հղել Փոլ Ռիչարդ Գալագերին ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ ՄԻՊ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը (լուսանկար)Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունն աջակցություն է այնտեղ ապրող հայերին. ՌԴ դաշնային խորհրդի անդամ Սառը, բայց կոտրված սրտով՝ ես սգում եմ․ Կարլ Լագերֆելդի կատուն շնորհակալություն է հայտնել ցավակցական խոսքերի համար
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան