00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հնարքներ` Մխիթարյանի կատարմամբ (տեսանյութ)Քաղաքապետարանի արձագանքը՝ Երևանի բյուջեի վերաբերյալ քննադատություններին Իսպանացի հանրահայտ մարզիչը կստանձնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը Գերադասում եք 5 մետր ավելի երկար տոնածառ ունենալ, բայց 18 500 000 դրամ ավել վճարել Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ-ի տարածած տեղեկությունները զրպարտություն են. Տիգրան Աթանեսյան Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. ՊուտինՊՆ պարզաբանումը վիրավոր զինծառայողների վերաբերյալ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները

Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Ազգային ժողովը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել է Արտակ Բեգլարյանին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արտակ Բեգլարյանը: 

Իր գրառմամբ Արտակ Բեգլարյանը ներկայացրել է նաև սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում: 

«Քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով: Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ: Ստորև մեջբերում եմ ելույթիցս մեկ հատված, որը լավագույնս բնութագրում է իմ ցանկություններն ու մտադրությունները.
«Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում...
• Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների և իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից:
• Անաչառություն և անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ և անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը և մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու և իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որևէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, և իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, և նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաև, որ այս կամ այն խմբակցության և պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որևէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, և ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը:
Արդարամտություն և սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ և պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է և՛ սրտացավությունը, և՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»:
Մատչելիություն և հասանելիություն. հնարավորինս կանեմ, որպեսզի շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի և յուրաքանչյուր անձի համար: 
Թափանցիկություն և հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության և Ազգային ժողովի առջև թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը:
Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, և այդ նախաձեռնողականությունը դրսևորելու եմ իրավունքների խախտումների և՛ վերացման, և՛ կանխարգելման, ինչպես նաև տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում: 
ետևողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետևողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու և յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա:
Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, և բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել և տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Վերափոխելով ժողովրդական մի ասույթ՝ նշեմ. «Ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի կարող ունենալ, եթե դուրս չգա ջրհորից»:
Համագործակցայնություն. իմ ելույթում նշված ոչ մի նպատակ հնարավոր չէ կյանքի կոչել առանց ամենօրյա ու արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, արտաքին գործընկերների և բազմաթիվ այլ սուբյեկտների հետ: Սակայն կուզեի առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային համագործակցին, այն է՝ Ազգային ժողովը և յուրաքանչյուր պատգամավոր: 
Հարգելի՛ պատգամավորներ, կարծում եմ, որ ընտրելով Մարդու իրավունքների պաշտպան՝ դուք միևնույն ժամանակ յուրովի պարտավորություն եք ստանձնում շարունակաբար աջակցել ձեր վստահության քվեն ստացած անձի արդյունավետ աշխատանքին, իսկ ես, այդ բարձր քվեն ստանալու դեպքում, պարտավորվում եմ առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի, բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում»,- գրել է Բեգլարյանը:

Լրահոս
18 Դեկ
Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արջն ընկել է գայլի համար նախատեսված թակարդը․ տուգանվել է թակարդ դնողը Հնարքներ` Մխիթարյանի կատարմամբ (տեսանյութ)Հայտնի է ԱԺ երկու հանձնաժողովի նախագահի անուն. վաղը կկայանա «Իմ քայլը» ապագա խմբակցության հավաքը Քաղաքապետարանի արձագանքը՝ Երևանի բյուջեի վերաբերյալ քննադատություններին Իսպանացի հանրահայտ մարզիչը կստանձնի ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնը Գերադասում եք 5 մետր ավելի երկար տոնածառ ունենալ, բայց 18 500 000 դրամ ավել վճարել Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ-ի տարածած տեղեկությունները զրպարտություն են. Տիգրան Աթանեսյան Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. ՊուտինՊՆ պարզաբանումը վիրավոր զինծառայողների վերաբերյալ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները Մեր կուսակցությունը 6 ամիս առաջ ուղղվելու շանս ուներ. Լեռնիկ Ալեքսանյան«Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր Ալմարզուքի ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Երգչուհի Глюк’oZa-ի նոր տեսահոլովակը (լուսանկարներ, տեսանյութ) Իրավապահները բացահայտել են Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. ձերբակալվել է 3 անձ 5 պատճառ Աշտարակ այցելելու համար. «МИР-24»-ի անդրադարձը (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքից ով ինչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում և երբ կընտրվի վարչապետԴեկտեմբերի 18-21-ը Հանրապետության հրապարակի հարակից հատվածներում երթևեկությունը կարգելվի Նոր հասցե՝ երգել սովորել ցանկացողների համար. բացվեց Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիան (լուսանկարներ)Սանտա Կլաուսը պատրաստվում է նվերներ հանձնել Պուտինին և Թրամփին ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեռացրել է Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնիցՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք Անաստասիա Վոլոչկովան լուսանկար է հրապարակել իր նոր տեսահոլովակի կերպարներից (լուսանկար) Հաջորդ տարվանից դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն ԹորոսյանՊետրոս Ղազարյանը նշանակվել է Հ1–ի լրատվական ծառայության տնօրեն Դե, հույսով թող ապրեն, ինչ ասեմ․ Լոռու մարզպետը՝ հարկերը չվճարողների մասինՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին Ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին․ քրգործ է հարուցվել «Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութեր, փաստաթղթեր)Բդոն ևս արդարացվեցՔաղաքական բանկրոտի նախաշեմին. Ռուբեն ՀակոբյանՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներԱռաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի․ Էդուարդ ԱղաջանյանԱզգային շահը պահանջում էր առնվազն ձեռնպահ լինել կամ չքվեարկել. «Սասնա Ծռեր»«Պետությանը դատի չեմ տա»․ Մանվել Գրիգորյան Մոսկվան ապահովագրում է իրեն. ի՞նչ կստանա Հայաստանը ՀՀ-ում ՌԴ դեսպանը բացատրել է, թե ինչու Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ընդհանուր հետաքրքրության շրջանակում է. ՌԴ դեսպան London Chess Classic. Արոնյանի արդյունքըՆորատուսցի Ալիկը արդարացվել է. հանցակազմ չկա Մանվել Գրիգորյանի կողմից տարածքների նվիրաբերությունն ավարտված է. պաշտպան Ձուն թանկացել է ՀԱՕԿ-ն աղմկալից հայտարարություն է արել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված Որոնվում է 46-ամյա Գագիկ Վարդանյանը (տեսանյութ)
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջըTOP 50 ռեյտինգային թեկնածուները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըԴեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել