Համաներումը պետք է տեղի ունենա հնարավորինս լայն շրջանակներում․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
Քաղաքական«Շատ են այն մարդիկ, ովքեր արժանի են ազատության մեջ հայտնվելու, իրենց ներդրումը հասարակության ստեղծարար գործունեության մեջ կատարելու։ Բարության, հանդուրժողականության, ներողամտության մթնոլորտն այս նախագիծը ընդունելիս պետք է գերակայի։ Համաներումը պետք է տեղի ունենա հնարավորինս լայն շրջանակներում»,-այսօր Աժ-ում համաներման նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։