ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

ՔՊ-ն բռնել է ՀՀԿ-ի ճանապարհը

Վերլուծական
Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու և Նիկոլ Փաշինյանի թիմին միանալու մտադրության մասին: Իհարկե, Կոնջորյանն իր գրառման մեջ փորձել է իր հեռացումը կուսակցությունից ներկայացնել, որպես գաղափարական տարաձայնության արդյունք, իսկ այսօր արդեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է՝ թե «Ելք»-ը մեծ տուն էր, որը մի քանի սենյակ է ունեցել, և ինքը ընդհամենը մի սենյակից  անցել է մյուս սենյակ, ինչը, ըստ Կոնջորյանի՝  ճամբարափոխություն չէ, սակայն հարցերը, միևնույնն է, շատ են: Կոնջորյանը թերևս մոռացել է, որ երբ ստեղծվում էր նույն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «ՔՊ»-ն կամ «Հանրապետություն»-ը՝ ԵԼՔ դաշինքը՝ Կոնջորյանի նշած «տունը», դեռևս գոյություն չուներ: Այն հետո դարձավ «տուն» իր սենյակներով հանդերձ, մինչդեռ այսօր այդ «տունը» փլուզվել է: Ըստ էության, երիտասարդ Կոնջորյանը դեռևս չի յուրացրել  արդարանալու նուրբ արվեստը, և նրա բերած հիմնավորումները առնվազն ծիծաղելի են...
 
Եթե խնդիրները և հարցերը զուտ գաղափարական դաշտում էին, այդ դեպքում ինչու՞ էր Կոնջորյանը շարունակում մնալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում, երբ նրանք չմիացան հեղափոխությանը կամ ինչու՞ չհեռացավ կուսակցությունից, երբ մամուլում համառ լուրեր էին շրջանառվում, որ իր ներկայացրած կուսակցությունը նախկին իշխանությունների հետ ոչ հրապարակային սերտ կապեր է ունեցել։ Գուցե չհեռացավ այն պարզ պատճառով, որ անգամ Կոնջորյանի մտքով չէր անցնի, որ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունը վերջնական հաղթանակի կհասնի: Ի դեպ՝ Կոնջորյանը իր բռնած ճանապարհին միայնակ չէ: Այս ընթացքում փաստացի ճամբարափոխ է եղել նաև «Լուսավոր Հայաստան»-ի մեկ այլ կարկառուն անդամ՝ Մանե Թանդիլյանը, ով ըստ էության լքեց հարազատ կուսակցությունը՝ գործադիրում իր աշխատանքները շարունակելու նպատակով:
 
Մի քանի քաղաքական հարթակներ ու բևեռներ փոխելը նախկինում արժանանում էր հանրային պարսավանքի: Հիմա ոչ ոք չի զարմանում, թե ինչպես կարող են իրենց այս կամ այն կուսակցությանը հավերժ նվիրաբերած մարդիկ հայտնվել այլ կուսակցություններում, կես ճանապարհից սեպարատ կուլիսային բանակցություններ վարել այլ քաղաքական ուժի հետ, իսկ վերջիններս էլ` գրկաբաց ընդունել նրանց: Իրականում, «Լուսավոր Հայաստան»-ը չի լինելու միակ կուսակցությունը, որին դավաճանում են իբրև թե հանուն իդեալների, սակայն՝ մանդատի համար, ու Հայկ Կոնջորյանը կամ Մանե Թանդիլյանը չեն լինելու առաջին ու վերջին քաղաքական «փախստականները», ովքեր պատեհապաշտությունը համարելու են առաջխաղացման միակ սանդուղքը։
 
 Աբսուրդը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց պարտքն են համարում հրապարակավ հայտարարել, թե նստած միտք են անում` այդ պահին ո՞ր կուսակցությանն անդամագրվեն` ընտրություններին մասնակցելու ու ավելի հեշտ խորհրդարան մտնելու համար: Տարիներ շարունակ, կուսակցական դաշտը վերածվել էր պարզունակ ցատկահարթակի, որի վրա կարելի էր ոչ միայն ազատ ցատկոտել աջ ու ձախ, այլև հրապարակային ցուցադրություններ կազմակերպել: Թվում էր՝ Նոր Հայաստանում այս հարցում ևս իրավիճակ է փոխվել, սակայն արի ու տես որ նման վարքագիծը այսօր ևս ոչ միայն հանդուրժվում է իշխող կուսակցության կողմից, այլև խրախուսվում է: Ստացվում է՝ ՔՊ-ն պարզապես բռնել է ՀՀԿ-ի ճանապարհը, մինչդեռ՝ ըստ էության՝ նոր Հայաստանի և նոր սերնդի համար, որը հավակնում էր նաև արժեհամակարգային հեղափոխություն անել՝ այս երևույթը պետք է լիներ խորթ և միանշանակ մերժելի: Ինչպես ասում են՝ հեղափոխությունն է ափսոս...
 
 
Ս.Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված