Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում. 26–ամյա վարորդը Porsche Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Շախիկյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի 03 NN 050 համարանիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով մոտ 15 մետր շպրտվել է, տեղում մահացել է:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ոստիկանություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում