Նոր ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին
ՔաղաքականՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Այս մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հայտնի է արդեն ընտրությունների օրը. դեկտեմբերի 9-ը։
Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` ԿԸՀ-ն քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը՝ այսինքն՝ դեկտեմբերի 16-ին, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ ու հրապարակում ընտրությունների վերջնական արդյունքները, որին հաջորդած երկրորդ երկուշաբթի օրը դեկտեմբերի 24-ն է։