Նոր մանրամասներ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից․ վարորդին հետապնդել են ԱԱԾ աշխատակիցները
ՀայաստանԻնչպես տեղեկացրել էինք՝ այսօր Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։ Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է այլ ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes-ի։
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ վարորդը հետապնդվելիս է եղել դիմակավորված անձանց կողմից, ամենայն հավանականությամբ՝ ԱԱԾ-ի։ Նրանց հետ եղել է նաև օպերատոր, որը տեսանկարահանել է հետապնդվողին։
Վերջինիս բռնելուց հետո դիմակավորված անձինք մոտ 2 րոպե ծեծել են նրան, ապա տարել են իրենց հետ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հավաքված մարդկանցից որոշները փորձել են սկզբում կասեցնել ծեծը, բայց տեսնելով, որ ուժային կառույցից են դիմակավորված անձինք՝ ոչինչ չեն արել։
Ամենայն հավանականությամբ կասկածյալը հետապնդվելիս է եղել, և դեպքը տեղի է ունեցել փախուստի ժամանակ։