Մկրտչյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից, Դանիելյանը շարունակում է մրցել
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից:
Ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության առաջին տուրի երկրորդ խաղում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի 14-րդ չեմպիոն, ուկրաինացի Աննա Ուշենինայի հետ և երկու խաղերի ընդհանուր 1,5:0,5 հաշվով լքեց հետագա պայքարը:
Էլինա Դանիելյանը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Տան Տրանգ Հոանգի հետ: Հաղթողը կորոշվի թայ-բրեքում:
Այս տարի աշխարհի առաջնությունն անցկացվում է Ռուսաստանի ԽանտիՄանսիյսկ քաղաքում: Այն մեկնարկել է նոյեմբերի 2-ին և կավարտվի 23-ին: Մրցաշարին մասնակցում են 28 երկրի ներկայացուցիչներ: