Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ․ Հայկ Բարսեղյան (տեսանյութ)
BlogosphereSOS հաղորդման ռեժիսոր Հայկ Բարսեղյանն ուղիղ եթերում անդրադարձել է Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարներին և նրանց քննադատողներին։
«Ինչպես կարող եք ազգային պատկանելությամբ որոշել, որ այդ մարդը ձեր թշնամին է, թշնամին այն մարդն է, ով խանգարում է ձեր ապրելուն։ Եթե թշնամին սահմանին կրակում է ձեզ վրա խնդրեմ՝ դուք էլ կրակեք ու սպանեք, բայց մի ատեք»,-ասում է Հայկը։
Վերջում Հայկը նշեց․ «Ցանկացած մարդ իրավունք ունի ընկերություն անել նրա հետ, ում հետ ցանկանում է։ Ես ուզում եմ ադրբեջանցիների հետ նորմալ ընկերություն անել, գնալ իրենց տուն, հաց ուտել ու նորմալ շփվել նրանց հետ և կուզեմ, որ ադրբեջանցին էլ իմ տուն գա։ Ուզում եմ ազգերն իրար լինեն ընկեր, ոչ թե թշնամի»։