Արթուր Միրանյանը մարզվում է «Փյունիկ»-ի կազմում
ՍպորտՀարձակվող Արթուր Միրանյանը մարզվում է «Փյունիկ»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը դեռ պայմանագիր չի ստորագրել, սակայն ակումբը հույս է հայտնել, որ 22-ամյա ֆուտբոլիստը շուտով կկարողանա օգնել մեր թիմին:
Հիշեցնենք, որ Միրանյանը 2017/18 մրցաշրջանի առաջին հատվածում հանդես էր գալիս «Փյունիկ»-ում: