Էլինա Դանիելյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից
ՍպորտԽանտի Մանսիյսկում տեղի ունեցավ աշխարհի կանանց առաջնության 1-ին փուլի թայ-բրեյքը: Թայ-բրեյքում պայքարից դուրս մնաց նաև Հայաստանի 2-րդ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:
Դանիելյանը արագ շախմատի առաջին պարտիայում պարտություն կրեց, իսկ երկրորդում, ունենալով որոշակի առավելություն, չկարողացավ պարտիան հասցնել հաղթական հանգրվանի և դուրս մնաց պայքարից: