00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ջիգարխանյանի նախկին կինը ուղիղ եթերում ցույց է տվել իր մերկ լուսանկարներըԻնչպես է ձեռք բերվել Երևանի տոնածառը. բացահայտումներ«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կվերապատրաստվի Բելգիայում Դրամի գլխին սև ամպեր են կուտակվումՕզբիլիսը մասնակցել է «Վիլհեմ-2»-ի խաղինԲիշարյանի դուստրը` ՕԵԿ փոխնախագահ. փոփոխություններ՝ կուսակցության ղեկավար կազմումՄուլտֆիլմի դիտումից մինչև ինքնագովազդ. քաղաքապետերը «յուղ են վառում» «Ռեալ»-ի խաղացողները` սուրբծննդյան ընթրիքին (լուսանկարներ) Փաշինյանի այցից հետո իրավիճակն ավելի է սրվելԱրթուր Դավթյանը գյումրեցի կնոջ սպանության գործով դիվիդենտներ է փորձում հավաքել

Առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների. Հ2-ի աշխատակիցների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հ2» հեռուստաընկերության ավելի քան 100 աշխատակից բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այն ներկայացնում ենք ստորև.

«Ուղիղ մեկ ամիս է, ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար Սիլվա Համբարձումյանի ակնհայտ կեղծ ցուցմունքով և օրինական ապացույցների իսպառ բացակայությամբ ՀՔԾ կողմից Մայրապետյանին առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով կաշառքին օժանդակելու մեղադրանք՝ 10 տարվա վաղեմության պատմությամբ:

Սամվել Մայրապետյանը հոկտեմբերի 6-ին անհիմն և ապօրինի կերպով ձերբակալվել է, ապա հոկտեմբերի 9-ին կալանավորվել է 2 ամսով՝ այն դեպքում, երբ հավանական կաշառատուն և ստացողը կալանավորված չեն: Իրեն առաջադրված մեղադրանքը Սամվել Մայրապետյանը չի ընդունում:

Հոկտեմբերի 14-ից ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Հր. Մուշեղյանի որոշմամբ արգելվել են տեսակցությունները Սամվել Մայրապետյանի հետ, իսկ հոկտեմբերի 19-ին կալանք է դրվել է Սամվել Մայրապետյանի գույքի և դրամական բոլոր միջոցների վրա: Զուգահեռաբար ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանի կողմից առգրավվել են Սամվել Մայրապետյանի հիմնարկների փաստաթղթերը ստեղծման օրվանից առ այսօր, երբ քրեական գործով խոսք է գնում ընդամենը 2008 թվականի կոնկրետ ամիսների մասին: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ իրական ապացույցների իսպառ բացակայության պայմաններում հոգեբանական ու ֆինանսական ակնհայտ ճնշման գործադրում կեղծ ցուցմունք կորզելու նպատակով:

Անցած՝ արդեն մեկ ամսվա ընթացքում Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում քննչական որևէ գործողություն նրա հետ չի իրականացվել:

Սամվել Մայրապետյանի պաշտպանությունն իրականացնող իրավաբանների խումբը Գլխավոր Դատախազություն բողոքներ է ուղղել տեսակցությունների արգելման ու գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի մասով, սակայն օրենքով սահմանված ժամկետներում որևէ պատասխան չի ստացել:

Սամվել Մայրապետյանի ձերբակալման առաջին իսկ օրից փաստի առնչությամբ հրապարակավ իրենց անհամաձայնությունը, տարակուսանքն ու զայրույթն են հայտնել ավելի քան հինգ տասնյակ մտավորականներ. հայտնի բժիշկներ, հոգևորականներ, գիտնականներ, գործարարներ, արվեստի և մշակույթի գործիչներ, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորներ: Մտավորականները հոկտեմբերի 19-ին իրենց խնդրանքն ու պահանջն են հղել նաև անձնական երաշխավորությունների տեսքով պատկան մարմիններին՝ փոխելու Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը: Մտավորականների անձնական երաշխավորությունների վրա հիմնված միջնորդությունից բացի փաստաբանական խումբը ՀՀ Գլխավոր դատախազություն է ներկայացրել նաև առողջական վիճակի մասին արված բժշկական հարցման արդյունքները ի գիտություն ընդունելու համար: Նոյեմբերի 2-ին միայն հ2-ի Լրաբեր լրատվականի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ կալանքը փոխելու միջնորդությունը չի բավարարվել «կալանքի հիմքերը պահպանվում են» հիմնավորմամբ:

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվել և մերժվել է Սամվել Մայրապետյանի փաստաբանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որի պատասխանը փաստաբանները ստացել են միայն նոյեմբերի 5-ին: Դատավորը նշել է, որ, չնայած Սամվել Մայրապետյանը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, վատառողջ է, ունի մշտական բնակության վայր, ընտանիք, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է, մի շարք հայնրահայտ ընկերությունների սեփականատեր է, նախկինում դատապարտված չի եղել և ունի բարձրագույն կրթություն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքները բավարար չեն, որ Սամվել Մայրապետյանը ազատության մեջ լինելու դեպքում չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խոչնդոտի վարույթում գործի քննությանը: Մնում է եզրակացնել, որ դատավորին կարող է բավարարել միայն Սամվել Մայրապետյանի ֆիզիկական ոչնչացումը կամ մա՞հը, որից հետո նա այլևս չի թաքնվի և չի խոչընդոտի՝ լրացնելով հայտնի Սերգեյ Մագնիցկու, Լևոն Հայրապետյանի և Հաց բերող Արթուր Սարգսյանի շարքը...

Նոյեմբերի 2-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկ Սամվել Մայրապետյանին այցելել է Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը: Սամվել Մայրապետյանի հետ մանրամասն զրուցելուց հետո Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Դիմում ենք Ձեզ որպես լրագրողի և մի մարդու, որը կարողացավ հայ ժողովրդին, այդ թվում՝ մեզ, տալ հույս և հավատ, որ մենք կարող ենք ապրել ազատ և արդար երկրում՝ Նոր Հայաստանում: Սակայն վերջին մեկ ամսվա իրողությունները՝ մեր՝ ավելի քան 120 հոգանոց կոլեկտիվի նկատմամբ հոգեբանական և ֆինանսական անուղղակի ճնշումները՝ պայմանավորված մեր ղեկավարի անհիմն կալանավորմամբ, լուրջ վտանգներ են ի ցույց դնում ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքների նկատմամբ: Առջևում համապետական ընտրություններ են. Հայկական Երկրորդ Հեռուստաալիքը բոլոր ընտրությունների ժամանակ արժանացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների դրական գնահատականին ընտրություններն անկողմնակալ և անաչառ լուսաբանելու համար, և մենք չենք ցանկանում, որ Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի և տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը որևէ կերպ ստվերի Նոր Հայաստանի որդեգրվող կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ազատ խոսքի իրավունքը:

Չնայած մեր կոլեկտիվի արդար զայրույթին, նաև՝ անսալով Ձեր հորդորներին՝ առայժմ չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների ու մեթոդների՝ գիտակցելով, որ դեռ հույս կա վերականգնել արդարությունը այլ՝ ավելի մեղմ ձևերով: Վստահ ենք, որ ամենևին չխառնվելով դատական համակարգի անկախությանը՝ Ձեր ենթակայությամբ գործող իրավապահ մարմիններին կարող եք հորդորել չվտանգել այդքան սպասված ժողովրդավարության և արդարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության սկզբունքները՝ կասկածի մթնոլորտ չստեղծելու համար համամարդկային այդ արժեքների նկատմամբ, որոնց ծիլերը նշմարվում են Նոր Հայաստանում», - ասված է Հ2-ի աշխատակիցների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում։

Լրահոս
15 Դեկ
Փոխադարձ մեղադրանքներ, թեժ մթնոլորտ. Նկարիչների միությունը նոր նախագահ է ընտրում Ջիգարխանյանի նախկին կինը ուղիղ եթերում ցույց է տվել իր մերկ լուսանկարները«Լուսավորը Հայաստանը» եղել է ու կմնա կեղծ ընդդիմություն, Մարուքյանն էլ՝ չկայացած գործիչ (տեսանյութ) Հայտնաբերվել է Երևանում 10-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 68-ամյա տղամարդըԻնչպես է ձեռք բերվել Երևանի տոնածառը. բացահայտումներԲուդապեշտում բողոքի ակցիաներ են (տեսանյութ) «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կվերապատրաստվի Բելգիայում Դրամի գլխին սև ամպեր են կուտակվումՕզբիլիսը մասնակցել է «Վիլհեմ-2»-ի խաղինԿաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել. 2 հոգի բերվել է ոստիկանություն Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Բիշարյանի դուստրը` ՕԵԿ փոխնախագահ. փոփոխություններ՝ կուսակցության ղեկավար կազմումՄուլտֆիլմի դիտումից մինչև ինքնագովազդ. քաղաքապետերը «յուղ են վառում» «Ռեալ»-ի խաղացողները` սուրբծննդյան ընթրիքին (լուսանկարներ) Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարին Փաշինյանի այցից հետո իրավիճակն ավելի է սրվել1993 թ-ից սկսած Ադրբեջանի պատվերով ՀՀ-ում գործունեություն իրականացրած երկու տասնյակից ավելի մարդ է դատապարտվելԱրթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Սա ուղղակի տնակ չէ. կզարմանաք, երբ տեսնեք` ինչ է այն իրականում Արթուր Դավթյանը գյումրեցի կնոջ սպանության գործով դիվիդենտներ է փորձում հավաքել Հայաստանում զբոսաշրջային այցելությունների թիվն այս տարի ավելացել է 8.8 տոկոսով Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել կուսակցությունների ղեկավարներին Ներքին կարգով թույլատրել է անթույլատրելին (տեսանյութ, լուսանկարներ)Հետընտրական «գորդյան հանգույց» կամ ինչո՞ւ չի շնորհավորում Պուտինը Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի մասնակիցը «Սպիտակցի Հայկոն» է (լուսանկարներ) Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու թմրամիջոցներ Արցախի ոստիկանությունը 2.700.000 դրամ գումարի հափշտակության դեպք է բացահայտել Խոշոր վթար Ձորաղբյուրի ճանապարհին. կան վիրավորներ. ոստիկանությունը փնտրում է Audi-ի վարորդին (ֆոտո)Էդմոնն ինքը քաղաքական չէ. Սուրեն ՍահակյանԼերոյ Սանեի սիրելիի գայթակղիչ լուսանկարներըԱՄՆ-ի օրենսդիրները պատրաստ են շարունակել երկխոսել Փաշինյանի կառավարության հետ (տեսանյութ)Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են. վարչապետի խորհրդականՈր հանել են, երևի դժգոհ են. Լեւոն Մնացականյանը՝ իր պաշտոնանկության պատճառների մասինԿան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը գրասենյակ է վարձել«Ժամանակ». Ազգությամբ ադրբեջանցին խախտել է Հայաստանի սահմանը«Հրապարակ». Վարդենիսի քաղաքապետի աթոռի վրա աչք ունենՈւզում է դառնալ նաև նոր իշխանության սպասարկուն. «Հրապարակ» «Փաստ». Հնդկական միգրացիա ՀայաստանումԱրդյունքն իրեն սպասեցնել չտվեց. «Ժողովուրդ» ԱԺ-ում հանձնաժողովների թիվը կավելանա. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ ԱԺ-ն նոր տրակտոր է ձեռք բերել«168 ժամ». Ինչ է սպասվում Արցախում«Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը 120 %-ով ավտովարկեր է տրամադրում «Փաստ». «Մեծ վրիպում է թույլ տրվել» «Հրապարակ». Զարմանք են ապրել հավաքած քվեներից. խնամին է օգնել Անգլիայի առաջնության ամսվա լավագույն մարզիչը հայտնի էՁյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկում է չինական մրցաշարում
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին«Խայտառակություն ա էլի, մի խոսքով»TOP 50 ռեյտինգային թեկնածուներըԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amՍենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ Բոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է
Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ Թանկյանին
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել