Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. վիրավորների մեջ կա 2 տարեկան երեխա
Արտակարգ ՊատահարShamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Եղվարդի ոստիկանապետ Դավիթ Գրիգորյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում