Արայիկ Հարությունյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ է նշանակել
ԲլոգոսֆերաՍոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը․
«Այսօր իմ հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»։