ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին
ForeignՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին: Այս մասին հայտնում է ղրղզական Vesti-ն:
Կազմակերպության 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում:
Աստանայում նոյեմբերի 8-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարները:
Տեղի է ունեցել մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն